https://arm.sputniknews.ru/20250814/vashingtvonum-stvoragrvats-hamadzajnagric-kshahen-naev-rdn-u-irany-pashinjan-92293101.html
Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից կշահեն նաև ՌԴ–ն ու Իրանը. Փաշինյան
Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից կշահեն նաև ՌԴ–ն ու Իրանը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T12:09+0400
2025-08-14T12:09+0400
2025-08-14T12:17+0400
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
վաշինգտոն
ամն
համաձայնագիր
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92291032_0:0:1600:900_1920x0_80_0_0_d25e7d8edcd5a335c1d8eb80a55e0cb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը տարածաշրջանային ու միջազգային մակարդակի նշանակություն ունի. դրա կարևորությունը դուրս է երկկողմ շրջանակից։ Fox News-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի կարծիքով` հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։Նրա գնահատմամբ` համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում միայն Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ–ն չէ, որ տնտեսական օգուտ կունենան, այլև կշահեն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։«Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,-ավելացրել է Փաշինյանը։Փաշինյանը նշել է, որ համաձայնագիրը կարևոր է նաև միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից։ Վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին է հիշեցրել ու վերահաստատել, որ ՀՀ–ն չի ցանկանում տարաձայնություններ հրահրել, այլ նպատակը կայունությունն ու խաղաղությունն է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
թուրքիա
վաշինգտոն
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92291032_201:0:1401:900_1920x0_80_0_0_357a2344a76ec6ff3f582a2ba34204dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա, վաշինգտոն, ամն, համաձայնագիր, տարածաշրջան , հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա, վաշինգտոն, ամն, համաձայնագիր, տարածաշրջան , հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից կշահեն նաև ՌԴ–ն ու Իրանը. Փաշինյան
12:09 14.08.2025 (Թարմացված է: 12:17 14.08.2025) Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը տարածաշրջանային ու միջազգային մակարդակի նշանակություն ունի. դրա կարևորությունը դուրս է երկկողմ շրջանակից։
Fox News-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով` հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
«Երբ դրանք կյանքի կոչվեն, Իրանը, օրինակ, հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ` համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում միայն Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ–ն չէ, որ տնտեսական օգուտ կունենան, այլև կշահեն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։
«Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,-ավելացրել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ համաձայնագիրը կարևոր է նաև միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից։ Վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին է հիշեցրել ու վերահաստատել, որ ՀՀ–ն չի ցանկանում տարաձայնություններ հրահրել, այլ նպատակը կայունությունն ու խաղաղությունն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։