https://arm.sputniknews.ru/20250814/sjuniqum-amni-hajtnveluc-lav-hvot-chi-galis-stepanjany-hnaravvor-bakhman-masin-92311334.html
Սյունիքում ԱՄՆ–ի հայտնվելուց լավ հոտ չի գալիս. Ստեփանյանը` հնարավոր բախման մասին
Սյունիքում ԱՄՆ–ի հայտնվելուց լավ հոտ չի գալիս. Ստեփանյանը` հնարավոր բախման մասին
Sputnik Արմենիա
Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է լուծում գտնի, որը թույլ կտա խուսափել հնարավոր առճակատումից։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T23:45+0400
2025-08-14T23:45+0400
2025-08-14T23:45+0400
հայաստան
խաղաղության պայմանագիր
սյունիք
թրամփի ուղի (tripp)
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նատօ
թուրքիա
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61837415_0:84:1600:984_1920x0_80_0_0_3f84319f6d1d38df3db54177f08c80c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սյունիքում ԱՄՆ-ի հայտնվելը կարող է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել Իրանի և ՌԴ-ի հետ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել էր, որ Հայաստանը Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնի ռուս սահմանապահների ներկայությունը։Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում և իրավիճակում, որտեղ հետագայում իրար կառնչվեն Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և Իրանը, ինչից «լավ հոտ չի գալիս»։ Լևոն Ստեփանյանի կարծիքով` իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ լուծում գտնի, որը թույլ կտա խուսափել հնարավոր առճակատումից։«Լավ կլիներ, որ այս ամենը խաղաղ ավարտ ունենար։ Սակայն մտավախություն կա, որ սա հակամարտության համար հող է ստեղծում», – ասել է Ստեփանյանը։Ըստ Ստեփանյանի` անկախ Իրանի նախագահի այն հայտարարությունից, թե Երևանը հաշվի է առել Իրանի կարծիքը, միևնույն է` Թեհրանի դիրքորոշումը մինչև վերջ պարզ չէ։ Նրա խոսքով` հնարավոր է՝ հստակություն լինի, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանի Հայաստան։Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմամը` Ստեփանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուսական կողմը հիշեցրել է` 2020 թվականի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է և ոչ ոք չի հրաժարվել դրանից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
սյունիք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61837415_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5fafb614da608f554134df8bebca3769.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղաղության պայմանագիր, սյունիք, թրամփի ուղի (tripp), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, նատօ, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
հայաստան, խաղաղության պայմանագիր, սյունիք, թրամփի ուղի (tripp), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, նատօ, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Սյունիքում ԱՄՆ–ի հայտնվելուց լավ հոտ չի գալիս. Ստեփանյանը` հնարավոր բախման մասին
Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է լուծում գտնի, որը թույլ կտա խուսափել հնարավոր առճակատումից։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սյունիքում ԱՄՆ-ի հայտնվելը կարող է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել Իրանի և ՌԴ-ի հետ։
Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել էր, որ Հայաստանը Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնի ռուս սահմանապահների ներկայությունը։
«ՀՀ–ում Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ կան... Ես լավ բան չեմ սպասում, շատ հակասական հարցեր են առաջանում։ Եթե իրանական սահմանից ռուս սահմանապահների հեռացման հարց դրվի, բացառված չէ, որ նրանք հրաժարվեն նաև թուրքական սահմանի հսկողությունից։ Չնայած չի բացառվում, որ Ռուսաստանը պնդի ու ասեի, որ իրենք դուրս չեն գալու և այլն», – նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում և իրավիճակում, որտեղ հետագայում իրար կառնչվեն Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և Իրանը, ինչից «լավ հոտ չի գալիս»։ Լևոն Ստեփանյանի կարծիքով` իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ լուծում գտնի, որը թույլ կտա խուսափել հնարավոր առճակատումից։
«Լավ կլիներ, որ այս ամենը խաղաղ ավարտ ունենար։ Սակայն մտավախություն կա, որ սա հակամարտության համար հող է ստեղծում», – ասել է Ստեփանյանը։
Ըստ Ստեփանյանի` անկախ Իրանի նախագահի այն հայտարարությունից, թե Երևանը հաշվի է առել Իրանի կարծիքը, միևնույն է` Թեհրանի դիրքորոշումը մինչև վերջ պարզ չէ։ Նրա խոսքով` հնարավոր է՝ հստակություն լինի, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանի Հայաստան։
Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմամը` Ստեփանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուսական կողմը հիշեցրել է` 2020 թվականի
եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է և ոչ ոք չի հրաժարվել դրանից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։