00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճից ոռոգման համար 127.5 մլն մ³–ի փոխարեն 170 մլն մ³ ջուր բաց կթողնվի

© Sputnik / Aram NersesyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Սևանա լիճ
Բաժանորդագրվել
Ջրի կորուստը կանխատեսվածից բարձր է եղել` 5%-ի փոխարեն կազմել է 8.3%։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2025 թվականին Սևանա լճից ոռոգման համար մինչև 170 մլն մ³ ջուր բաց կթողնի ոռոգման համար։ Գործադիրը հաստատեց որոշումը։
Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման տարածքներն ամբողջությամբ ջրով չեն ապահովվել։ Նախագծի նպատակն է մասամբ լրացնել ջրի պակասը և ընթացիկ տարում նվազեցնել սակավաջրության ռիսկերը։
«2025 թվականի Սևանա լճից Սևան-Հրազդան էներգետիկ համակարգից ջրթողումների տարեկան չափաքանակը սահմանվել է 127.5 մլն մ³` նկատի ունենալով, որ հիմնական ջրաղբյուր Հրազդան գետի ջրատվությունը կլինի 201.7 մլն մ³, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կանխատեսումային և բանավոր հավաստիացումները: Հրազդան գետից հուլիսի 29-ի դրությամբ սահմանվել է 73.2 մլն մ³ չափաքանակ, իսկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված տվյալների համաձայն` փաստացի կազմել է 48․5 մլն մ³ (ներառյալ բնապահպանական թողքը)՝ 24.7 մլն մ³ պակաս, որը լրացվել է Սևանա լճից»,– ասված է նախագծում։
Նախագծում կառավարությունն արձանագրել է, որ ջրի կորուստը կանխատեսվածից բարձր է եղել` 5%-ի փոխարեն կազմել է 8.3%, արդյունքում` Սևանա լճից նախատեսվածից 38.5 մլն մ³ ավելի ջուր է բաց թողնվել։ Օգոստոսի 1–ից մինչև ոռոգման սեզոնի ավարտը համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ 157 մլն մ³ ջուր, որից 64.39 մլն մ³ պետք է վերցվի Սևանա լճից։
Հավելենք, որ օրենքով սահմանված է ամեն տարի Սևանից 170մլն մ3 ջրառ իրականացնել։
Սևանա լճում կսկսեն վերականգնել կողակ ձկնատեսակը. Սիմիդյան
Լրահոս
0