https://arm.sputniknews.ru/20250814/pashinjany-zijec-erkusn-el-oskanjany-hetaga-vtangneri-masin-92303250.html
Փաշինյանը զիջեց երկուսն էլ. Օսկանյանը՝ հետագա վտանգների մասին
Փաշինյանը զիջեց երկուսն էլ. Օսկանյանը՝ հետագա վտանգների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը թվարկել է այն սպառնալիքները, որոնցով հղի է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կյանքի կոչումը։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T15:25+0400
2025-08-14T15:25+0400
2025-08-14T15:25+0400
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախ
լեռնային ղարաբաղ
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92155087_0:50:1600:951_1920x0_80_0_0_8c487ebf592c3c098e774d23dc5175df.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի լիակատար իրականացումից հետո կարելի է ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:Նրա խոսքով՝ եթե պայմանականորեն դիտարկենք անցած շաբաթվա իրադարձությունները որպես Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր շրջադարձային պահ, ապա կարելի է գնահատել Փաշինյանի կառավարության գործունեության հասցրած վնասը հայ ժողովրդին և այն վնասը, որը ապագայում կարող է լինել։Օսկանյանը մատնանշել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանն ամբողջությամբ կորցրել է Արցախը, հազարավոր մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, անհետ կորածներ, Բաքվում պահվող գերիներ, Հայաստանի տարածքի զգալի հատվածներ, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Բացի այդ, Ադրբեջանին զիջվել է երկրի ամենառազմավարական հատվածում գտնվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», լուծարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։Նրա խոսքով՝ այն պնդումը, թե «եթե միջանցքը չզիջեինք այս ձևով, այն ուժով կգրավեին», անհիմն է, անընդունելի և շատ վտանգավոր։ Օսկանյանի դիտարկմամբ՝ այն իշխանությունը, որը նման հիմնավորում կտա իր ձախողումներին, վաղուց արդեն իշխանության ղեկին լինելու իրավունք չէր ունենա։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը հրապարակայնորեն խոստովանել է, որ զիջել է ողջ Արցախը՝ կանխելու այդպիսի ելքը, այժմ նա զիջել է երկուսն էլ միասին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92155087_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dbd56402da10f2ff168e32c9a3db0e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղության պայմանագիր
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղության պայմանագիր
Փաշինյանը զիջեց երկուսն էլ. Օսկանյանը՝ հետագա վտանգների մասին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը թվարկել է այն սպառնալիքները, որոնցով հղի է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կյանքի կոչումը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի լիակատար իրականացումից հետո կարելի է ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում։ Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ եթե պայմանականորեն դիտարկենք անցած շաբաթվա իրադարձությունները որպես Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր շրջադարձային պահ, ապա կարելի է գնահատել Փաշինյանի կառավարության գործունեության հասցրած վնասը հայ ժողովրդին և այն վնասը, որը ապագայում կարող է լինել։
Օսկանյանը մատնանշել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանն ամբողջությամբ կորցրել է Արցախը, հազարավոր մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, անհետ կորածներ, Բաքվում պահվող գերիներ, Հայաստանի տարածքի զգալի հատվածներ, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Բացի այդ, Ադրբեջանին զիջվել է երկրի ամենառազմավարական հատվածում գտնվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», լուծարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում․ ժողովրդի կամքին հակառակ պարտադրված սահմանադրական փոփոխություններ, նոր տարածքային զիջումներ, այդ թվում՝ ռազմավարական հյուսիս–հարավ տրանսպորտային ուղիների վրա գտնվող այսպես կոչված անկլավներ, հնարավոր մասնակի զինաթափում և մեր անվտանգության հնարավորությունների սահմանափակում, ինչպես նաև սարսափեցնող հեռանկարը՝ որ հայերը կձերբակալվեն և կհանձնվեն Ադրբեջանին միայն այն պատճառով, որ մասնակցել են Արցախի ինքնորոշման պայքարին։ Եվ այս ամենը՝ առանց Հայաստանի անվտանգության և երկարաժամկետ խաղաղության թեկուզ նվազագույն երաշխիքների»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ այն պնդումը, թե «եթե միջանցքը չզիջեինք այս ձևով, այն ուժով կգրավեին», անհիմն է, անընդունելի և շատ վտանգավոր։ Օսկանյանի դիտարկմամբ՝ այն իշխանությունը, որը նման հիմնավորում կտա իր ձախողումներին, վաղուց արդեն իշխանության ղեկին լինելու իրավունք չէր ունենա։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը հրապարակայնորեն խոստովանել է, որ զիջել է ողջ Արցախը՝ կանխելու այդպիսի ելքը, այժմ նա զիջել է երկուսն էլ միասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։