https://arm.sputniknews.ru/20250814/nakhastvoragrvats-pastatughty-gerezmanaqar-e-arcakhahajeri-iravunqneri-vra-abrahamjan-92337276.html
Նախաստորագրված փաստաթուղթը գերեզմանաքար է արցախահայերի իրավունքների վրա. Աբրահամյան
Նախաստորագրված փաստաթուղթը գերեզմանաքար է արցախահայերի իրավունքների վրա. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով` փաստաթղթի կետերը ներկայացնում են ադրբեջանական առաջնահերթությունները։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T21:51+0400
2025-08-14T21:51+0400
2025-08-14T21:53+0400
հայաստան
տիգրան աբրահամյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92334899_0:51:1600:952_1920x0_80_0_0_a4a8309d461e6ae47f7e59ed1d06f354.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը գերեզմանաքար է արցախահայերի իրավունքների վրա։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Պատգամավորի խոսքով` համաձայնագրի կետերը ներկայացնում են ադրբեջանական առաջնահերթությունները, թուրքական երազանքները, Ռուսաստանի նկատմամբ արևելյան երկրների առավելությունը տարածաշրջանում ու ոչինչ Հայաստանի մասին։Ըստ նրա` իշխանությունը ստում է ու փորձում է իրական փաստերը հակառակ ներկայացնել։«Մի բան կա , որ այս իշխանությունը շատ լավ անում է, դա մանիպուլիացիան է։ Այս առումով նրանք բավական բազմափորձ են, քանի որ դա արել են մինչև 18 թվականը, անում են նաև հիմա ու անում են գերազանց ձևով»,– հավելեց Աբրահամյանը։Նա համոզված է, որ ի տարբերություն հարևանների` Հայաստանը նոր փաստաթղթից առարկայական ոչինչ չստացավ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92334899_132:0:1469:1003_1920x0_80_0_0_b0c3533b449b3c35a9103a8b77ca6629.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան աբրահամյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, տիգրան աբրահամյան, խաղաղության պայմանագիր
Նախաստորագրված փաստաթուղթը գերեզմանաքար է արցախահայերի իրավունքների վրա. Աբրահամյան
21:51 14.08.2025 (Թարմացված է: 21:53 14.08.2025) Պատգամավորի խոսքով` փաստաթղթի կետերը ներկայացնում են ադրբեջանական առաջնահերթությունները։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը գերեզմանաքար է արցախահայերի իրավունքների վրա։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն նաև հիմքեր է ստեղծում, որ հետագայում հետապնդումներ իրականացվեն այն մարդկանց նկատմամբ, որոնք կբարձրացնեն Արցախի հարցը, հավաքական վերադարձի հարցը և այլն»,– ասաց նա։
Պատգամավորի խոսքով` համաձայնագրի կետերը ներկայացնում են ադրբեջանական առաջնահերթությունները, թուրքական երազանքները, Ռուսաստանի նկատմամբ արևելյան երկրների առավելությունը տարածաշրջանում ու ոչինչ Հայաստանի մասին։
Ըստ նրա` իշխանությունը ստում է ու փորձում է իրական փաստերը հակառակ ներկայացնել։
«Մի բան կա , որ այս իշխանությունը շատ լավ անում է, դա մանիպուլիացիան է։ Այս առումով նրանք բավական բազմափորձ են, քանի որ դա արել են մինչև 18 թվականը, անում են նաև հիմա ու անում են գերազանց ձևով»,– հավելեց Աբրահամյանը։
Նա համոզված է, որ ի տարբերություն հարևանների` Հայաստանը նոր փաստաթղթից առարկայական ոչինչ չստացավ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։