https://arm.sputniknews.ru/20250814/lavrvovy-kmasnakci-rusastan--amn-gagatnazhvoghvovin-fadeev-92288552.html
Լավրովը կմասնակցի Ռուսաստան – ԱՄՆ գագաթնաժողովին. Ֆադեև
Լավրովը կմասնակցի Ռուսաստան – ԱՄՆ գագաթնաժողովին. Ֆադեև
Sputnik Արմենիա
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում: 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T10:07+0400
2025-08-14T10:07+0400
2025-08-14T10:08+0400
ալյասկա
ռուսաստան
ուկրաինա
ամն
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82241725_0:112:1600:1012_1920x0_80_0_0_43d2768903d757ab7f775bf92e1c4c52.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 15-ին Ալյասկայում կմասնակցի ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։«Այո՛, ես կարող եմ հաստատել Լավրովի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա ուրբաթ Ալյասկայում», - ասել է նա:Խոսելով գագաթնաժողովի օրակարգի մասին՝ դիվանագետն առաջարկել է այդ հարցը վերահասցեագրել ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունը նախորդ շաբաթ հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը օգոստոսի 12-ին հայտնեց, որ հանդիպումը կանցկացվի Ալյասկայի Անքորիջ քաղաքում:
ալյասկա
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82241725_0:0:1377:1033_1920x0_80_0_0_1ca0d9a6cc8663b321d208dcf81f8068.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալյասկա, ռուսաստան, ուկրաինա, ամն, համաժողով
ալյասկա, ռուսաստան, ուկրաինա, ամն, համաժողով
Լավրովը կմասնակցի Ռուսաստան – ԱՄՆ գագաթնաժողովին. Ֆադեև
10:07 14.08.2025 (Թարմացված է: 10:08 14.08.2025) Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 15-ին Ալյասկայում կմասնակցի ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Այո՛, ես կարող եմ հաստատել Լավրովի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա ուրբաթ Ալյասկայում», - ասել է նա:
Խոսելով գագաթնաժողովի օրակարգի մասին՝ դիվանագետն առաջարկել է այդ հարցը վերահասցեագրել ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
«Ինչպես հայտնի է, ամերիկյան` հատկապես նախորդ վարչակազմերի աշխատանքի ընթացքում երկու երկրների հարաբերությունները զգալիորեն թուլացել են։ Այս հանդիպումը, կարծում ենք, պետք է թույլ տա առաջնորդներին կենտրոնանալ կուտակված բոլոր հարցերի քննարկման վրա՝ սկսած ուկրաինական ճգնաժամից և վերջացրած բնականոն, ֆունկցիոնալ երկկողմ երկխոսության կայացման խոչընդոտներով, որը կարևորագույն նշանակություն ունի միջազգային խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից», - ընդգծել է Ֆադեևը։
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունը նախորդ շաբաթ
հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին կհանդիպեն
Ալյասկայում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը օգոստոսի 12-ին հայտնեց, որ հանդիպումը կանցկացվի Ալյասկայի Անքորիջ քաղաքում: