https://arm.sputniknews.ru/20250814/karavarutjuny-havanutjun-tvec-kiberanvtangutjan-masin-nakhagtsin-inch-e-ajn-entadrum-92298922.html
Կառավարությունը հավանություն տվեց կիբեռանվտանգության մասին նախագծին. ի՞նչ է այն ենթադրում
Կառավարությունը հավանություն տվեց կիբեռանվտանգության մասին նախագծին. ի՞նչ է այն ենթադրում
Sputnik Արմենիա
Կառավարությանն առընթեր կստեղծվի փորձագիտական հանձնաժողով, որը կօգնի հետ մղել կիբեռհարձակումները պետական հաստատություններում և մասնավոր ընկերություններում՝... 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T14:28+0400
2025-08-14T14:28+0400
2025-08-14T15:15+0400
կիբեռանվտանգություն
կիբեռհանցագործություն
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/239/85/2398541_0:333:3200:2133_1920x0_80_0_0_bb92ff9d38be9ad6100a884ea1d6ac59.png
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Պետական մարմիններն ու մասնավոր ընկերությունները, որոնք կառավարում են կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներն ու ենթակառուցվածքները, պարտավոր կլինեն ապահովել տեղեկատվական անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած և ԱԺ ուղարկված «կիբեռանվտանգության մասին» օրինագծում:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ նրանց համար պարտադիր կդառնա ISO 27001 ստանդարտի, իսկ հետագայում նաև մի շարք այլ միջազգային նորմերի ներդրումը։Ի՞նչ է ենթադրում կիբեռանվտանգության մասին օրինագիծը. պարզաբանում է նախարարության մասնագետըԿառավարությանն առընթեր կստեղծվի փորձագիտական հանձնաժողով, որը կզբաղվի կիբեռհարձակումների կանխարգելմամբ, դրանց հետևանքների վերացմամբ և պետական ու մասնավոր հատվածի պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմամբ: Այս կազմակերպությունների համար կսահմանվեն կիբեռանվտանգության նվազագույն, բայց պարտադիր կանոններ։Հայրապետյանը նշեց, որ հինգ տարի առաջ աշխարհում կիբեռսպառնալիքների վնասը գնահատվում էր համաշխարհային ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով, իսկ այսօր այդ թիվը, տարբեր գնահատականներով, աճել է 3-5 անգամ:«Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի հետ միասին կառավարությունը հավանություն տվեց «Հանրային տվյալների մասին» նախագծին: Ըստ դրա՝ պետական մարմինները չեն կարողանա քաղաքացիներից կրկին պահանջել արդեն տրամադրված տվյալները։ Տեղեկատվությունը կպահվի միասնական համակարգում, այլ ոչ թե առանձին գերատեսչություններում, ինչը կհեշտացնի դրա փոխանակումը և կավելացնի պաշտպանությունը։Առաջիկայում ակնկալում ենք Հայաստանում կիբեռանվտանգության մասին օրենքի ընդունում. նախարարՆախարարը նաև տեղեկացրեց, որ պետական կառույցների համար նախատեսվում է գնել MS Office միասնական փաթեթ՝ սպասարկմամբ, իսկ պետական տվյալների բազաների համար՝ մասնագիտացված ծրագրային ապահովում՝ անվտանգության ապահովման նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/239/85/2398541_356:0:3200:2133_1920x0_80_0_0_d60f7838df4769a583bc77556e299891.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, հհ կառավարություն
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, հհ կառավարություն
Կառավարությունը հավանություն տվեց կիբեռանվտանգության մասին նախագծին. ի՞նչ է այն ենթադրում
14:28 14.08.2025 (Թարմացված է: 15:15 14.08.2025) Կառավարությանն առընթեր կստեղծվի փորձագիտական հանձնաժողով, որը կօգնի հետ մղել կիբեռհարձակումները պետական հաստատություններում և մասնավոր ընկերություններում՝ կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորներում: Նրանց համար կկազմեն նաև կիբեռանվտանգության պարտադիր կանոններ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Պետական մարմիններն ու մասնավոր ընկերությունները, որոնք կառավարում են կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներն ու ենթակառուցվածքները, պարտավոր կլինեն ապահովել տեղեկատվական անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած և ԱԺ ուղարկված «կիբեռանվտանգության մասին» օրինագծում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ նրանց համար պարտադիր կդառնա ISO 27001 ստանդարտի, իսկ հետագայում նաև մի շարք այլ միջազգային նորմերի ներդրումը։
Կառավարությանն առընթեր կստեղծվի փորձագիտական հանձնաժողով, որը կզբաղվի կիբեռհարձակումների կանխարգելմամբ, դրանց հետևանքների վերացմամբ և պետական ու մասնավոր հատվածի պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմամբ: Այս կազմակերպությունների համար կսահմանվեն կիբեռանվտանգության նվազագույն, բայց պարտադիր կանոններ։
Հայրապետյանը նշեց, որ հինգ տարի առաջ աշխարհում կիբեռսպառնալիքների վնասը գնահատվում էր համաշխարհային ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով, իսկ այսօր այդ թիվը, տարբեր գնահատականներով, աճել է 3-5 անգամ:
«Կարևոր է ժամանակին ներդրումներ կատարել անվտանգության մեջ, հակառակ դեպքում կորուստները զգալիորեն ավելի բարձր կլինեն: Մենք պետք է որակի ստանդարտներ մշակենք ոչ միայն բիզնեսի և պետական հաստատությունների, այլև կիբեռանվտանգության ոլորտում աշխատող ընկերությունների համար, որպեսզի որակյալ ծառայությունների շուկա ձևավորենք»,-ընդգծեց նա։
«Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի հետ միասին կառավարությունը հավանություն տվեց «Հանրային տվյալների մասին» նախագծին: Ըստ դրա՝ պետական մարմինները չեն կարողանա քաղաքացիներից կրկին պահանջել արդեն տրամադրված տվյալները։ Տեղեկատվությունը կպահվի միասնական համակարգում, այլ ոչ թե առանձին գերատեսչություններում, ինչը կհեշտացնի դրա փոխանակումը և կավելացնի պաշտպանությունը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ պետական կառույցների համար նախատեսվում է գնել MS Office միասնական փաթեթ՝ սպասարկմամբ, իսկ պետական տվյալների բազաների համար՝ մասնագիտացված ծրագրային ապահովում՝ անվտանգության ապահովման նպատակով: