00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունների հանցագործությունների մասին փաստեր հավաքելու համար հանձնաժողով կստեղծեն

© Photo : official site of the Prime Minister of RAԿառավարության նիստ
Կառավարության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանրային խորհուրդըպետք է հայտարարություն տեղադրի հանձնաժողովի անդամների ընդունելության մասին, որից հետո 15 օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ները պետք է ներկայացնեն քաղաքականապես չեզոք թեկնածուներ:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 1991-2023 թվականներին իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու ժամկետները:
ՀՀ Հանրային խորհուրդըկառավարության և azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքերում կտեղադրի հայտերի ընդունման մասին հայտարարություն, որի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող իրավապաշտպան կազմակերպությունները կարող են խորհրդին ներկայացնել իրենց անդամների թեկնածությունները:
Թեկնածուները չպետքէ լինեն քաղաքական կուսակցությունների անդամներ, զբաղեցնեն պետական պաշտոններ, ինչպես նաև պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն:
Ձևավորվող հանձնաժողովը կզբաղվիընտրությունների հետ կապված խախտումների և քաղաքական հետապնդումների, հանրային կամ պետական շահերի պատրվակով ունեզրկման, ինչպես նաև ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետաքննությամբ: Ստուգումների արդյունքում հանձնաժողովիանդամները եզրակացություններ կպատրաստեն ներգրավված անձանց և նրանց կողմից օգտագործված ազդեցության լծակների վերաբերյալ:
Հայտնաբերված խախտումներըքննարկելու համար հանձնաժողովը կկարողանա անցկացնել ինչպես բաց, այնպես էլ փակ լսումներ:
Լրահոս
0