00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ պարտվեց «Սպարտային» ու դուրս մնաց պայքարից

© Sputnik / Andranik GhazaryanՖուտբոլ
Ֆուտբոլ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Բաժանորդագրվել
«Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները եվրագավաթներում։ Հայկական թիմերից միայն «Նոան» է դեռ շարունակում հանդես գալ միջազգային մրցասպարեզում։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 1։2 հաշվով պարտվեց «Սպարտային» և զիջեց դիմակայությունում 2։6 հաշվով։
Առաջին խաղից հետո էլ պարզ էր, որ «Արարատ-Արմենիային» այս փուլում շատ ուժեղ ու փորձառու մրցակից է բաժին հասել։ Թեև հայկական թիմը Պրահայում վատ խաղ չցուցադրեց, բայց գրանցված հաշիվը գրեթե ապահովել էր «Սպարտային» հաջորդ փուլի ուղեգիրը։ Պատասխան խաղում էլ հիմնականում հավասար պայքար էր, ճիշտ է` մի փոքր ավելի վտանգավոր էին հյուրերի գրոհները, որոնցից մեկի ժամանակ էլ խաղի 23-րդ րոպեին Ալբիոն Ռահմանին առաջ մղեց «Սպարտային»։ Բայց «Արարատ-Արմենիան» չհանձնվեց։
30-րդ րոպեին Ջոնաթան Դուարտեի նկատմամբ չեխերը խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում ու «Սպարտայի» դարպասին նշանակված 11–մետրանոցը հստակ իրացրեց Խուան Բալանտան։ Մինչ ընդմիջումը մեր թիմը ակտիվորեն փորձում էր նոր հաջողության հասնել, բայց թիմերը հանգստի գնացին հավասար պայմաններում։
Երկրորդ կեսում թիմերը հաջողության հասնելու հնարավորություն ունեին։ Վտանգավոր պահեր ու հարվածներ կային, բայց դարպասի գրավում չկար։ «Սպարտային», բնականաբար, ձեռնտու էր այս հաշիվը, իսկ «Արարատ-Արմենիան», ընդհանուր առմամբ լավ խաղ ցուցադրելով, այլևս ոչինչ անել չկարողացավ։ Ավելին` մեր թիմը Ժոաու Կեյրուշի հեռացումից հետո խաղն ավարտում էր տասը ֆուտբոլիստներով։ Իսկ ահա հյուրերը անմիջապես օգտագործեցին թվային առավելությունն ու հաղթանակի հասան այս խաղում 2։1, իսկ երկու խաղերի արդյունքում` 6։2 հաշվով։
Այսպիսով «Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները եվրագավաթներում։ Հայկական թիմերից միայն «Նոան» է դեռ շարունակում հանդես գալ միջազգային մրցասպարեզում։
«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի. Արտակ Օսեյանը 4 տարի անց վերադարձավ ակումբ
Լրահոս
0