https://arm.sputniknews.ru/20250813/zapvorvozhie-aeki-ughghutjamb-harvatsnery-karvogh-en-tsanr-hetevanqneri-hangecnel-rvosatvom-92283943.html
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ հարվածները կարող են ծանր հետևանքների հանգեցնել. «Ռոսատոմ»
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ հարվածները կարող են ծանր հետևանքների հանգեցնել. «Ռոսատոմ»
Sputnik Արմենիա
Վերջին ամսում ատոմակայանի և հարակից տարածքի վրա հարձակումների ինտենսիվությունն աճել է։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T21:52+0400
2025-08-13T21:52+0400
2025-08-14T08:30+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338187_0:149:1600:1049_1920x0_80_0_0_f27249c6556e1cd7ccceae609c0e34f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հայտարարության մեջ։Նշվում է, որ այսօր առավոտից Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկել Զապորոժիեի ատոմակայանին հարող օբյեկտների ու արդյունաբերական գոտու տարածքները: Բարեբախտաբար, զոհեր և ավերածություններ չկան։ Նման հարձակում էր իրականացվել նաև մեկ օր առաջ։Հրետակոծության հետևանքով հրդեհ էր բռնկվել կայանի հիդրոտեխնիկական կառույցների հատվածում։ Կրակը հաջողվել է մեկուսացնել էներգաբլոկից 700 մետր հեռավորության վրա։ Հրդեհը մարվել է ԱԻՆ աշխատակիցների ուժերով, որոնք վտանգել են իրենց կյանքը, քանի որ հակառակորդը ԱԹՍ-ով թիրախային հարվածներ է հասցրել ժամանող հրշեջ հաշվարկներին։Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվելԶապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածից վնասվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասն ու տպարանը
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338187_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fa643b4030be5fd01f0baee1bbda45b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, հրետակոծություն
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, հրետակոծություն
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ հարվածները կարող են ծանր հետևանքների հանգեցնել. «Ռոսատոմ»
21:52 13.08.2025 (Թարմացված է: 08:30 14.08.2025) Վերջին ամսում ատոմակայանի և հարակից տարածքի վրա հարձակումների ինտենսիվությունն աճել է։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հայտարարության մեջ։
«Չդադարող գնդակոծություններն ուղիղ սպառնալիք են ստեղծում կայանի կրիտիկական ենթակառուցվածքի ֆիզիկական ամբողջականության համար, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,– ընդգծել է «Ռոսատոմը»։
Նշվում է, որ այսօր առավոտից Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկել Զապորոժիեի ատոմակայանին հարող օբյեկտների ու արդյունաբերական գոտու տարածքները: Բարեբախտաբար, զոհեր և ավերածություններ չկան։ Նման հարձակում էր իրականացվել նաև մեկ օր առաջ։
Հրետակոծության հետևանքով հրդեհ էր բռնկվել կայանի հիդրոտեխնիկական կառույցների հատվածում։ Կրակը հաջողվել է մեկուսացնել էներգաբլոկից 700 մետր հեռավորության վրա։ Հրդեհը մարվել է ԱԻՆ աշխատակիցների ուժերով, որոնք վտանգել են իրենց կյանքը, քանի որ հակառակորդը ԱԹՍ-ով թիրախային հարվածներ է հասցրել ժամանող հրշեջ հաշվարկներին։
«Վերջին ամսում ատոմակայանի և հարակից տարածքների վրա հարձակումների ինտենսիվությունն աճել է, ինչն արդեն զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում։ Վերջին երեք շաբաթում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Էներգոդարի երեք բնակիչ է մահացել՝ երկու տղամարդ և թոշակառու կին», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: