https://arm.sputniknews.ru/20250813/rd-zun-mek-orum-verahskvoghutjan-tak-e-vercrel-suvvorvovvon-ev-nikanvorvovkan-pn-92268700.html
ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում վերահսկողության տակ է վերցրել Սուվորովոն և Նիկանորովկան. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում վերահսկողության տակ է վերցրել Սուվորովոն և Նիկանորովկան. ՊՆ
Sputnik Արմենիա
Բնակավայրերը ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ են անցել «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում: 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T14:57+0400
2025-08-13T14:57+0400
2025-08-13T14:58+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զորք
դոնեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83243971_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ec06b7a54ddd8c3fbf5b7e524b0a030a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Պոկրովսկի (Կրասնոարմեյսկի) շրջանի Սուվորովո (Զատիշոկ) և Նիկանորովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ՌԴ ԶՈւ-ն հաջողությամբ առաջ է շարժվել չորս բնակավայրերի մոտ և ութ հարձակում է իրականացրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ՌԴ ՊՆ-ն նաև ներկայացրել է, թե Ուկրաինայի զինուժը որքան կորուստ է ունեցել «Արևմուտք» զորախմբավորման գործողությունների գոտում։Կիևը չի մտածում խաղաղության մասին և փորձում է ձգձգել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆԱյս զորախմբավորման ստորաբաժանումները մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի ավելի քան 220 զինվորական, մեկ տանկ, ամերիկյան արտադրության M113 զրահափոխադրիչ, կանադական արտադրության «Senator» մարտական զրահապատ մեքենա, ութ ավտոմեքենա, ամերիկյան արտադրության երկու 155 մմ-անոց M198 հաուբից, ռադիոէլեկտրոնային պայքարի չորս կայան, օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան և զինամթերքի հինգ պահեստ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83243971_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5da092ed2eeefa100d7d3cd98c1d69e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք, դոնեցկ
ռուսաստան, ուկրաինա, զորք, դոնեցկ
ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում վերահսկողության տակ է վերցրել Սուվորովոն և Նիկանորովկան. ՊՆ
14:57 13.08.2025 (Թարմացված է: 14:58 13.08.2025) Բնակավայրերը ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ են անցել «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Պոկրովսկի (Կրասնոարմեյսկի) շրջանի Սուվորովո (Զատիշոկ) և Նիկանորովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սուվորովո և Նիկանորովկա բնակավայրերը»,-ասվում է գերատեսչության ամփոփագրում:
ՌԴ ԶՈւ-ն հաջողությամբ առաջ է շարժվել չորս բնակավայրերի մոտ և ութ հարձակում է իրականացրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։
ՌԴ ՊՆ-ն նաև ներկայացրել է, թե Ուկրաինայի զինուժը որքան կորուստ է ունեցել «Արևմուտք» զորախմբավորման գործողությունների գոտում։
Այս զորախմբավորման ստորաբաժանումները մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի ավելի քան 220 զինվորական, մեկ տանկ, ամերիկյան արտադրության M113 զրահափոխադրիչ, կանադական արտադրության «Senator» մարտական զրահապատ մեքենա, ութ ավտոմեքենա, ամերիկյան արտադրության երկու 155 մմ-անոց M198 հաուբից, ռադիոէլեկտրոնային պայքարի չորս կայան, օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան և զինամթերքի հինգ պահեստ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։