00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնն ընդունել է՝ Կամերունի անկախության պայքարում Ֆրանսիան բռնաճնշումներ է կիրառել

© Sputnik / Пресс-служба Президента РФ / Անցնել մեդիապահոցԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2025
Բաժանորդագրվել
Նախորդ տարի Ֆրանսիան առաջին անգամ ընդունեց, որ իր զինվորները կոտորած են իրականացրել Սենեգալում։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է, որ Կամերունում անկախության համար պայքարի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիան բռնությունների է դիմել։
Դա հաջորդել է կամերունցի և ֆրանսիացի պատմաբանների համատեղ զեկույցին, որը ուսումնասիրության թեման էր 1945-1971 թվականներին Ֆրանսիայի կողմից անկախության շարժումների ճնշումը։
Նախօրեին հրապարակվել է Մակրոնի՝ Կամերունի նախագահ Պոլ Բիային ուղղված նամակը։ Դրանում Ֆրանսիայի նախագահը նշում է՝ զեկույցում հստակեցվել է, որ «Կամերունում պատերազմ է տեղի ունեցել, որի ընթացքում գաղութային իշխանությունները և ֆրանսիական բանակը երկրի որոշակի շրջաններում կիրառել են տարբեր տեսակի բռնություններ»։
«Այսօր ես պետք է ստանձնեմ Ֆրանսիայի դերն ու պատասխանատվությունը այս իրադարձություններում»,- ասել է նա։
Մակրոնը, սակայն, հստակ ներողություն չի խնդրել ֆրանսիական զորքերի կողմից կատարված վայրագությունների համար։
Նշվում է, որ Ֆրանսիան հարյուր հազարավոր կամերունցիների ուղարկել է ճամբարներ և աջակցել է դաժան աշխարհազորայիններին՝ անկախության համար պայքարը ճնշելու համար։
Պատմաբանների զեկույցում ասվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են 1956-1961 թվականներին։
Կատարվածը հետաքննելու և արդյունքները հրապարակելու որոշումը կայացվել է 2022 թվականին՝ Մակրոնի՝ Կամերունի մայրաքաղաքա Յաունդե կատարած այցի ժամանակ։
Նշենք, որ կատարված ճանաչելուց բացի կոչեր են հնչում նաև Կամերունին փոխհատուցում վճարելու համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆրանսիան առաջին անգամ ընդունեց, որ իր զինվորները կոտորած են իրականացրել Սենեգալում 1944 թվականին, երբ զոհվել են Արևմտյան Աֆրիկայի զինվորներ։
Փարիզում Գրևենի թանգարանից գողացել են Էմանուել Մակրոնի մոմե արձանը
Մակրոնը նախկինում ընդունել էր Ֆրանսիայի դերը Ռուանդայի ցեղասպանության մեջ, որի ժամանակ զոհվել էին մոտ 800,000 էթնիկ թութսի և չափավոր հութու։ Մակրոնը ներողություն էր խնդրել կատարվածի համար։
Ֆրանսիան նաև տարիների ընթացքում մի քանի փորձ է արել հաշտվել իր նախկին գաղութ Ալժիրի հետ, բայց խուսափել է պաշտոնական ներողություն խնդրելուց։
2017 թվականին Մակրոնը, որն այն ժամանակ նախագահի թեկնածու էր, Ալժիրի գաղութացումը որակեց որպես «մարդկության դեմ հանցագործություն», բայց երկու տարի անց ասաց, որ դրա համար «զղջում կամ ներողություն» չի լինի։
Լրահոս
0