00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում սեպտեմբերի 1–ից մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

© Sputnik / Lusine AdamyanԴասագրքեր
Դասագրքեր - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2025
Բաժանորդագրվել
Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև ավարտական քննություններում կատարաված փոփոխություններին։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այդ մասին այսօր ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը (կրթության նոր չափորոշիչ-խմբ.) ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, իսկ մյուս մասը մինչև օգոստոսի 25–ը կառաքվի ու կբաշխվի»,– վստահեցրեց նա։
Միաժամանակ, նա նշեց, որ նոր ուսումնական տարում որոշ առարկաներ ավագ դասարաններում կդասավանդվեն հին դասագրքերով։
Դրանք են.
«Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»- 10-րդ, 11-րդ դասարաններ
«Հանրահաշիվ»- 11-րդ դասարան
«Ռուսերեն», «Բնագիտություն»- 11-րդ դասարան
«Ռուսերեն»- 10-րդ դասարան
ՆԶՊ- 9-րդ ու 11-րդ
«Ֆրանսերեն»- 5-11-րդ դասարաններ
«Բոլոր նշված առարկաները նշված դասարաններում դասավանդվելու են հին դասագրքերով, և դպրոցներն այս մասին շրջաբերականներ ստացել են, սակայն կստանան նաև ուղեցույցներ, որպեսզի հին դասագրքերի բովանդակությունը ադապտացնեն նոր չափորոշիչին»,– ընդգծեց փոխնախարարը։
Ավարտական քննություններում մի քանի առարկաների մասով իրականացվել են որոշ փոփոխություններ:
«Չորրորդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Մայիս ամսին անցկացվում է միասնական թեստ, որը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը»,-ասաց Սվաջյանը։
Փոփոխություններ են կատարվել նաև 9-րդ դասարանի քննությունների ձևաչափում։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու՝ անցկացնել թեստային քննություն, թե ներկայացնել նախագծային աշխատանք։
9-րդ դասարանում նոր ձևաչափ է ներդրվել նաև «Պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների համար։ Աշակերտները գրում են էսսե, որտեղ փորձում են կապել պատմական իրադարձությունները և գրական ստեղծագործություններում արտացոլված իրավիճակները՝ դրսևորելով վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։
Նա նաև հիշեցրեց, որ միայն Տավուշի մարզի 12–րդ դասարանի ավարտական քննությունները կկազմակերպվեն կրթության նոր չափորոշիչով։
Լրահոս
0