https://arm.sputniknews.ru/20250813/gazajum-hradadar-hastatelu-banakcutjunnery-sharunakvum-en-egiptvosi-artgvortsnakharar-92279640.html
Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Եգիպտոսի արտգործնախարար
Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Եգիպտոսի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Բադր Աբդել Աթիի խոսքով` Եգիպտոսը ջանասիրաբար աշխատում է միջնորդների` Կատարի և Միացյալ Նահանգների հետ Գազայի հատվածում երկամսյա հրադադարի հասնելու համար։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T19:01+0400
2025-08-13T19:01+0400
2025-08-13T19:03+0400
եգիպտոս
իսրայել
կատար
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_0:102:3276:1945_1920x0_80_0_0_73bb1de247af1c05208c72fc77e8d0c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ–ն, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև հրադադար հաստատելու բանակցություններում, համաձայնության են եկել որոշ կոնֆլիկտային հարցերի շուրջ, սակայն դեռևս չլուծված խնդիրներ կան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։Բադր Աբդել Աթիի խոսքով` Գազայի հատվածում երկամսյա հրադադարի հասնելու համար Եգիպտոսը ջանասիրաբար աշխատում է միջնորդների` Կատարի և Միացյալ Նահանգների հետ։«Մեր գլխավոր նպատակն է վերադառնալ 60-օրյա հրադադարի և որոշակի թվով իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան հոսքի հետ կապված սկզբնական համաձայնությանը», – հավելել է նա։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
եգիպտոս
իսրայել
կատար
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_274:0:3003:2047_1920x0_80_0_0_d81af0d8a02df163e923c87d135165af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եգիպտոս, իսրայել, կատար, գազայի հատված
եգիպտոս, իսրայել, կատար, գազայի հատված
Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Եգիպտոսի արտգործնախարար
19:01 13.08.2025 (Թարմացված է: 19:03 13.08.2025) Բադր Աբդել Աթիի խոսքով` Եգիպտոսը ջանասիրաբար աշխատում է միջնորդների` Կատարի և Միացյալ Նահանգների հետ Գազայի հատվածում երկամսյա հրադադարի հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ–ն, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև հրադադար հաստատելու բանակցություններում, համաձայնության են եկել որոշ կոնֆլիկտային հարցերի շուրջ, սակայն դեռևս չլուծված խնդիրներ կան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։
«Մենք համաձայնության ենք եկել որոշ հարցերի շուրջ, սակայն դեռևս չլուծված հարցեր կան, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Մենք ամեն ջանք կգործադրենք հնարավորինս շուտ հրադադարի հասնելու համար (ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև. խմբ.)։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք ամբողջությամբ մերժում ենք Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու իսրայելական ծրագիրը, քանի որ դա աղետի կհանգեցնի», – ասել է նա։
Բադր Աբդել Աթիի խոսքով` Գազայի հատվածում երկամսյա հրադադարի հասնելու համար Եգիպտոսը ջանասիրաբար աշխատում է միջնորդների` Կատարի և Միացյալ Նահանգների հետ։
«Մեր գլխավոր նպատակն է վերադառնալ 60-օրյա հրադադարի և որոշակի թվով իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան հոսքի հետ կապված սկզբնական համաձայնությանը», – հավելել է նա։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: