https://arm.sputniknews.ru/20250718/erksajr-zenq-peskvovy-rusastani-dem-em-patzhamijvocneri-nvor-pateti-masin-91468934.html
«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Sputnik Արմենիա
Պեսկովը նշել է, որ պատժամիջոցները «երկսայր» զենք են։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T15:16+0400
2025-07-18T15:16+0400
2025-07-18T15:24+0400
դմիտրի պեսկով
պատժամիջոցներ
եվրամիություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_0:0:3154:1774_1920x0_80_0_0_cbf4db7cc7df1bd3ad5ec48896c7e94a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները հակառակ էֆեկտն ունեն և վնաս են հասցնում հենց դրանք կիրառող երկրներին:«Յուրաքանչյուր նոր փաթեթ բացասական էֆեկտ է ունի հենց այն երկրների համար, որոնք միանում են դրան», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ լրագրողների հարցին:«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասինՊեսկովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցային պայմաններին, թեև դրանք անօրինական է համարում:Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ պետք է վերլուծել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը՝ դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար:Հիշեցնենք` Եվրամիությունը երկար քննարկումներից հետո այսօր համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը։ Այն ներառում է ռուսական նավթի գների իջեցում՝ մինչև բարելի դիմաց 47,6 դոլար: Փաթեթում ներառված են նաև պատժամիջոցներ ռուսական 22 բանկերի դեմ, սահմանափակումներ ՌԴ-ի հետ համագործակցող որոշ չինական բանկերի, ինչպես նաև Հնդկաստանում «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանի համար: Նախատեսված են նաև պատժամիջոցներ «Հյուսիսային հոսքի» և «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_200:0:2931:2048_1920x0_80_0_0_d17f061f861274088f2d7fe85124aea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան
դմիտրի պեսկով, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան
«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
15:16 18.07.2025 (Թարմացված է: 15:24 18.07.2025) Պեսկովը նշել է, որ պատժամիջոցները «երկսայր» զենք են։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները հակառակ էֆեկտն ունեն և վնաս են հասցնում հենց դրանք կիրառող երկրներին:
«Յուրաքանչյուր նոր փաթեթ բացասական էֆեկտ է ունի հենց այն երկրների համար, որոնք միանում են դրան», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ լրագրողների հարցին:
Պեսկովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցային պայմաններին, թեև դրանք անօրինական է համարում:
«Մենք դեմ ենք սահմանափակումներին։ Բայց արդեն դրանց նկատմամբ որոշակի իմունիտետ ունենք և հարմարվել ենք պատժամիջոցային պայմաններին», - նշել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ պետք է վերլուծել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը՝ դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար:
Հիշեցնենք` Եվրամիությունը երկար քննարկումներից հետո այսօր
համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը։ Այն ներառում է ռուսական նավթի գների իջեցում՝ մինչև բարելի դիմաց 47,6 դոլար: Փաթեթում ներառված են նաև պատժամիջոցներ ռուսական 22 բանկերի դեմ, սահմանափակումներ ՌԴ-ի հետ համագործակցող որոշ չինական բանկերի, ինչպես նաև Հնդկաստանում «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանի համար: Նախատեսված են նաև պատժամիջոցներ «Հյուսիսային հոսքի» և «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: