https://arm.sputniknews.ru/20250812/rd-mi-khvorhurdy-baqvum-dzerbakalvats-rusastancinerin-buzhognutjun-ktramadri-92237210.html
ՌԴ ՄԻ խորհուրդը Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին բուժօգնություն կտրամադրի
ՌԴ ՄԻ խորհուրդը Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին բուժօգնություն կտրամադրի
Sputnik Արմենիա
Ադրբեջանում դեռևս հուլիսին ձերբակալված ռուսաստանցիների ծնողները աջակցության համար դիմել են Մարդու իրավունքների խորհրդին: 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T15:56+0400
2025-08-12T15:56+0400
2025-08-12T16:05+0400
ադրբեջան
բաքու
ռուս
ռուսաստան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90857500_194:0:1136:530_1920x0_80_0_0_7167e30a2771e8029c0a4943ca90e5f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդը կզբաղվի Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հարցով, որոնք բժշկական օգնություն չեն ստանում։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մարինա Ահմեդովան:Մարդու իրավունքների խորհրդիանդամը պատմել է, որ ձերբակալվածներից մեկին շտապ անհրաժեշտ է ատամնաբուժական օգնություն, որը հյուպատոսը խոստացել էր ապահովել, սակայն այն այդպես էլ չի ցուցաբերվել:«Ահա այսպես է Ադրբեջանը վերաբերվում ռուսաստանցիներին, որոնց պատանդ է վերցրել ոչինչի համար», - ընդգծել է Ահմեդովան:Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտարարել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ. նրանք կալանավորվել են 4 ամսով: Ձերբակալումները կատարվել էին հունիսի 30-ին անհիմն ձերբակալված Sputnik Ադրբեջան գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ ադրբեջանական ուժայինների գործողությունների ֆոնին: Գործակալությունում նշել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե նրանք իբր ԱԴԾ գործակալներ են: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատել իր աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ընդգծելէ, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Գործակալության դեմ գործողությունները, նրա խոսքով, այժմ թելադրված են այլ նկատառումներով։
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90857500_394:0:1101:530_1920x0_80_0_0_9d0248c9a4ce10130f6a620576eef928.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, ռուս, ռուսաստան, ձերբակալություն
ադրբեջան, բաքու, ռուս, ռուսաստան, ձերբակալություն
ՌԴ ՄԻ խորհուրդը Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին բուժօգնություն կտրամադրի
15:56 12.08.2025 (Թարմացված է: 16:05 12.08.2025) Ադրբեջանում դեռևս հուլիսին ձերբակալված ռուսաստանցիների ծնողները աջակցության համար դիմել են Մարդու իրավունքների խորհրդին:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդը կզբաղվի Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հարցով, որոնք բժշկական օգնություն չեն ստանում։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մարինա Ահմեդովան:
«Դեռևս հուլիսին Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների ծնողները դիմել են Ադրբեջանի տարբեր ատյաններ, իսկ հիմա՝ Մարդու իրավունքների խորհուրդ։ Նրանց զավակները մինչ օրս գտնվումեն քննչական մեկուսարանում, և նրանց մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվում։ Բանտերում իհարկեպարտավոր են բժշկական օգնություն ցուցաբերել։ Մարդու իրավունքների խորհուրդը կզբաղվի այդ հարցով»,-գրել է Ահմեդովան իր
Telegram-ի ալիքում։Մարդու իրավունքների խորհրդիանդամը պատմել է, որ ձերբակալվածներից մեկին շտապ անհրաժեշտ է ատամնաբուժական օգնություն, որը հյուպատոսը խոստացել էր ապահովել, սակայն այն այդպես էլ չի ցուցաբերվել:
«Ահա այսպես է Ադրբեջանը վերաբերվում ռուսաստանցիներին, որոնց պատանդ է վերցրել ոչինչի համար», - ընդգծել է Ահմեդովան:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտարարել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ. նրանք կալանավորվել են 4 ամսով: Ձերբակալումները կատարվել էին հունիսի 30-ին անհիմն ձերբակալված Sputnik Ադրբեջան գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ ադրբեջանական ուժայինների գործողությունների ֆոնին: Գործակալությունում նշել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե նրանք իբր ԱԴԾ գործակալներ են: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատել իր աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլըի ուշադրության կենտրոնում է պահում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկությունը: Նրա խոսքով` Մոսկվանակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ընդգծելէ, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Գործակալության դեմ գործողությունները, նրա խոսքով, այժմ թելադրված են այլ նկատառումներով։