https://arm.sputniknews.ru/20250812/pahanjum-en-qvocharjanic-ev-mjusneric-brnagandzel-marti-1-i-zvoheri-yntaniqnerin-trvats-pvoghy-92220722.html
Պահանջում են Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին տրված փողը
Պահանջում են Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին տրված փողը
Sputnik Արմենիա
Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել դատավոր Աշխեն Ղարսլյանին։ 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T10:47+0400
2025-08-12T10:47+0400
2025-08-12T11:09+0400
հայաստան
մարտի 1
ռոբերտ քոչարյան
սեյրան օհանյան
արմեն գևորգյան
յուրի խաչատուրով
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/26/22172693_0:0:1601:901_1920x0_80_0_0_967cbdd6dd553417c693e6f75b1b20ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին և տուժածներին տրամադրած 670 միլիոն դրամը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը` 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար:Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքն Ազգային ժողովն ընդունել էր 2019թ․ հունիսին:Ըստ օրենքի՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը պետք է տրամադրեր 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/26/22172693_70:0:1490:1065_1920x0_80_0_0_e5c3c9ccc43df886ccc394a8453c5ca5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտի 1, ռոբերտ քոչարյան, սեյրան օհանյան, արմեն գևորգյան, յուրի խաչատուրով
հայաստան, մարտի 1, ռոբերտ քոչարյան, սեյրան օհանյան, արմեն գևորգյան, յուրի խաչատուրով
Պահանջում են Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին տրված փողը
10:47 12.08.2025 (Թարմացված է: 11:09 12.08.2025) Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել դատավոր Աշխեն Ղարսլյանին։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին և տուժածներին տրամադրած 670 միլիոն դրամը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Ըստ հրապարակված տվյալների՝ դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանից և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովից (պաշտոնները նշված են 2008թ․ մարտի 1-ի դրությամբ. խմբ․) հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, բռնագանձել Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 000 000 դրամ վնասը։
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը` 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքն Ազգային ժողովն ընդունել էր 2019թ․ հունիսին:
Ըստ օրենքի՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը պետք է տրամադրեր 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։