https://arm.sputniknews.ru/20250812/khabusik-e-pndumy-te-hh-shrjapakumy-veracvum-e-divanagetnery-trampi-ughu-masin-92237911.html
Խաբուսիկ է պնդումը, թե ՀՀ շրջափակումը վերացվում է. դիվանագետները` «Թրամփի ուղու» մասին
Խաբուսիկ է պնդումը, թե ՀՀ շրջափակումը վերացվում է. դիվանագետները` «Թրամփի ուղու» մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և... 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T16:29+0400
2025-08-12T16:29+0400
2025-08-12T16:29+0400
ամն
հայ-ադրբեջանական
«դիվանագետների համահայկական խորհուրդ» հկ
ադրբեջան
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92137376_0:243:1601:1143_1920x0_80_0_0_f1f092db72d6e15f29d49a8f61d2164a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը՝ անդրադառնալով օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներին։Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած հռչակագիր, իսկ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարները խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել։ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը` որպես պատմական խաղաղություն և տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը, ըստ դիվանագետների, խիստ չափազանցված է ու մոլորեցնող:«Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ»,– ասված է հայտարարության մեջ։Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, խորհրդի համար մտահոգիչ են տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակությունը։Դիվանագետները խաբուսիկ են համարում նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։Նրանք նաև այն կարծիքին են, որ այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։Դիվանագետները մտահոգություն ունեն, որ այս պայմանավորվածությունը կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։«Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը»,– ընդգծել են դիվանագետները։Ըստ նրանց` հատկապես հատկանշական է այն, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։ Նրանք այն համոզմանն են, որ հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը. եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը:«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։ Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար»,– հայտարարել են նրանք: Նախաստորագրված փաստաթուղթը գոյաբանական սպառնալիք է ՀՀ–ի համար. «Հայաստան» խմբակցությունԴիվանագետները կոչ են արել Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը` չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները։Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած հռչակագիր։Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ–ն TRIPP («Trump Route for International Peace and Prosperity» «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ենթակառուցվածքային լայնածավալ նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ է ստանում մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին տարածքներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որն իր վրա կվերցնի ենթակառուցվածքի զարգացումն ու անվտանգ շահագործումը:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92137376_36:0:1560:1143_1920x0_80_0_0_8db65296306c2f85bcab59fccf5bd83e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայ-ադրբեջանական, «դիվանագետների համահայկական խորհուրդ» հկ, ադրբեջան, հայաստան, թրամփի ուղի (tripp)
ամն, հայ-ադրբեջանական, «դիվանագետների համահայկական խորհուրդ» հկ, ադրբեջան, հայաստան, թրամփի ուղի (tripp)
Խաբուսիկ է պնդումը, թե ՀՀ շրջափակումը վերացվում է. դիվանագետները` «Թրամփի ուղու» մասին
Դիվանագետների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին։ Այս մասին հայտարարություն է տարածել
Դիվանագետների համահայկական խորհուրդը՝ անդրադառնալով օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներին։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած
հռչակագիր, իսկ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարները
խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել։
Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը` որպես պատմական խաղաղություն և տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը, ըստ դիվանագետների, խիստ չափազանցված է ու մոլորեցնող:
«Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ»,– ասված է հայտարարության մեջ։
Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, խորհրդի համար մտահոգիչ են տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակությունը։
Դիվանագետները խաբուսիկ են համարում նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։
«Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը»,– նշված է հայտարարության մեջ։
Նրանք նաև այն կարծիքին են, որ այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։
Դիվանագետները մտահոգություն ունեն, որ այս պայմանավորվածությունը կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։
«Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը»,– ընդգծել են դիվանագետները։
Ըստ նրանց` հատկապես հատկանշական է այն, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։ Նրանք այն համոզմանն են, որ հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը. եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։
«Միևնույն ժամանակ, միջազգային ծափահարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման կապակցությամբ վտանգավոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքո ձեռք է բերվել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչության իրավունքների կոպտագույն խախտման ֆոնին։ Իրական խաղաղությունը չի կարող պարտադրվել արտաքին ճնշման և հաստատվել անարդարության միջոցով»,– հիշեցրել են դիվանագետները։
Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը:
«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։ Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար»,– հայտարարել են նրանք:
Դիվանագետները կոչ են արել Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը` չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած
հռչակագիր։
Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ–ն TRIPP («Trump Route for International Peace and Prosperity» «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ենթակառուցվածքային լայնածավալ նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ է ստանում մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին տարածքներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որն իր վրա կվերցնի ենթակառուցվածքի զարգացումն ու անվտանգ շահագործումը: