00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կշարունակի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ

© AP Photo / Lisa LeutnerՄԱԳԱՏԷ
ՄԱԳԱՏԷ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2025
Բաժանորդագրվել
Իրանական կողմից բանակցողները նաև խստորեն քննադատել են ՄԱԳԱՏԷ-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո իր պարտավորությունները չկատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իրանը կշարունակի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, որոշումը Իրանի իշխանությունները կայացրել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Մասիմո Ապարոյի` Թեհրան կատարած այցից հետո։
«Որոշվել է շարունակել խորհրդակցությունները՝ հաշվի առնելով հանդիպման ժամանակ քննարկված թեմաները», – հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ իրանցի բանակցողները նաև խստորեն քննադատել են ՄԱԳԱՏԷ-ին` Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո իր պարտավորությունները չկատարելու համար։
Վերջին տարիներին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն բարդ հարաբերություններ ունեն Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով։ Գործակալությունը մեղադրում է Իրանին ոչ բավարար թափանցիկության և տեսուչների մուտքը սահմանափակելու մեջ, մինչդեռ Իրանի իշխանությունները պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ի գործողությունները քաղաքականացված են և այն ենթարկվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը։
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի թույլատրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտներ. պատգամավոր
Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն 2018 թվականին դուրս եկավ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀՀԳԾ) և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար կրճատեց ՀՀԳԾ-ով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սահմանված չափից ավել ուրանի հարստացումը։
Վերջին ամիսներին իրավիճակը բարդացավ Իրանի տարածքին Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածներից հետո։
Լրահոս
0