00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը որոշակի պայմաններում հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

© Sputnik / Дмитрий АстаховԻրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2025
Բաժանորդագրվել
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների հինգ փուլ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, եթե դրա համար «հարմար պայմաններ» ստեղծվեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսության վերսկսման մասին վերջնական որոշում չկա, սակայն այդ հարցով շփումները շարունակվում են:
«Մենք ԱՄՆ-ին հայտարարել ենք վստահության ամրապնդման պատրաստակամության մասին. նրանք առժամանակ հապաղելով՝ հիմա պատրաստ են բանակցել հավասարակշռված պայմաններով։ Եթե պայմանները հարմար լինեն, հնարավոր կլինի ուղիղ բանակցություններ վարել», - ասել է Արեֆը։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին, սակայն չկայացավ Թեհրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության պատճառով:
Ռազմական գործողություններ սկսելու առիթ դարձան գաղտնի ռազմամիջուկային ծրագիր մշակելու վերաբերյալ Իրանի հասցեին մեղադրանքները։ Հակամարտության ընթացքում հարվածների գլխավոր թիրախ էին դարձել իրանական միջուկային օբյեկտները։ Սկզբում դրանց ավիահարվածներ հասցրեց իսրայելական բանակը, ապա միացավ ԱՄՆ-ը։
Թեհրանը հերքեց գաղտնի միջուկային ծրագիր վարելու մեղադրանքները և հայտարարեց Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պատրաստակամության մասին, բայց առանց նախապայմանների, ներառյալ ուրանի հարստացումն ամբողջությամբ դադարեցնելու մասին ԱՄՆ-ի պահանջը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաիի խոսքով՝ Իրանը դեռ չի ծրագրում վերսկսել երկխոսությունը՝ կարծելով, որ դրա համար պայմանները դեռ չեն հասունացել:
Ռազմական էսկալացիան սկիզբ առավ հունիսի 13-ի գիշերը, երբ Իսրայելը Իրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ՝ սկսեց գործողությունը: Թիրախներն էին՝ ատոմային օբյեկտները, ԶՈւ հրամկազմը, առաջատար միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները։ Իրանը նույնպես հարվածներ հասցրեց իսրայելական թիրախներին։ Մարտական գործողությունները շարունակվեցին 12 օր՝ ուղեկցվելով փոխադարձ հարվածներով։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն մեկանգամյա հարձակում իրականացրեց Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Արդեն հաջորդ օրը Թեհրանը պատասխանեց Կատարում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմաբազային հրթիռային հարվածով՝ միաժամանակ հայտարարելով, որ իրավիճակի հետագա էսկալացման նպատակ չունի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս հայտնեց, որ ռազմաբազային հարվածելը Իրանի համար դարձել է «հանգստանալու» միջոց, և այժմ Մերձավոր Արևելքում խաղաղության և համերաշխության հնարավորություն կա: Նա նաև հայտնեց, որ Իսրայելն ու Իրանը պայմանավորվել են հրադադարի մասին, որով մեկ օր անց պետք 12-օրյա հակամարտությունը պաշտոնապես կդադարեցվի:
Լրահոս
0