https://arm.sputniknews.ru/20250812/amnum-stvoragrvats-pastatughty-kapum-e-hh-artaqin-qaghaqakanutjan-dzerqery-hhk-92228897.html
ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը կապում է ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքերը. ՀՀԿ
ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը կապում է ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքերը. ՀՀԿ
Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն թվարկել է փաստաթղթի բացերըև պահանջել է օրակարգային առաջնահերթություն դարձնել բոլոր հայ գերիներին և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակելու հարցը:։ 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T14:07+0400
2025-08-12T14:07+0400
2025-08-12T14:07+0400
հայաստան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ամն
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
մելանյա թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd3e1e7c5a8eb3673a4a1192a99bc0f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր փաստաթուղթն է։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։Կուսակցությունը կարծում է, որ ստորագրելով այս համաձայնագիրը` ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։ՀՀԿ–ն շեշտում է` փաստաթուղթն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։ՀՀԿ–ն վստահեցրել է, որ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից և ենթադրում է արցախահայության«Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով»,– նշել է ՀՀԿ–ն։Ընդդիմադիր ուժն ընդգծել է` փաստաթուղթն էականորեն սահմանափակելու է ՀՀ անվտանգության ինքնիշխանության ապահովման գործիքակազմը և կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։ ՀՀԿ–ն պահանջել է օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:«Ինչպես նաև առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ: Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս»,– ասված է հայտարարությունում:Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքով` տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_207:0:1600:1045_1920x0_80_0_0_86ed2982c267c33c30c206841080b395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ամն, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, մելանյա թրամփ
հայաստան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ամն, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, մելանյա թրամփ
ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը կապում է ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքերը. ՀՀԿ
ՀՀԿ–ն թվարկել է փաստաթղթի բացերըև պահանջել է օրակարգային առաջնահերթություն դարձնել բոլոր հայ գերիներին և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակելու հարցը:։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր փաստաթուղթն է։ Այս հայտարարությունը տարածել է
Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
«ՀՀԿ–ն խիստ մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ»,– ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը կարծում է, որ ստորագրելով այս համաձայնագիրը` ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։
ՀՀԿ–ն շեշտում է` փաստաթուղթն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
«Համաձայնագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը, որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ: Բացակայում են արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները»,– թվարկել է կուսակցությունը։
ՀՀԿ–ն վստահեցրել է, որ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից և ենթադրում է արցախահայության
«Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով»,– նշել է ՀՀԿ–ն։
Ընդդիմադիր ուժն ընդգծել է` փաստաթուղթն էականորեն սահմանափակելու է ՀՀ անվտանգության ինքնիշխանության ապահովման գործիքակազմը և կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։ ՀՀԿ–ն պահանջել է օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
«Ինչպես նաև առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ: Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս»,– ասված է հայտարարությունում:
Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքով` տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։