https://arm.sputniknews.ru/20250811/ukrainan-khabeutjamb-5-tvoshakarui-e-nergravel-rd-zinvvorakannerin-spanelu-hamar-92189604.html
Ուկրաինան խաբեությամբ 5 թոշակառուի է ներգրավել ՌԴ զինվորականներին սպանելու համար
Ուկրաինան խաբեությամբ 5 թոշակառուի է ներգրավել ՌԴ զինվորականներին սպանելու համար
Sputnik Արմենիա
Ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները, ներկայանալով որպես ՌԴ ուժայիններ, խաբեությամբ և հոգեբանական ճնշումներով հինգ ռուսաստանցի թոշակառու կին են... 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T11:46+0400
2025-08-11T11:46+0400
2025-08-11T11:46+0400
տեսանյութեր
ռուսաստան
ուկրաինա
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92183609_0:2:1274:719_1920x0_80_0_0_497b641aaa6c05d4ead963dae2f0cff6.jpg
Ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները, ներկայանալով որպես ՌԴ ուժայիններ, խաբեությամբ և հոգեբանական ճնշումներով հինգ ռուսաստանցի թոշակառու կին են ներգրավել՝ կենցաղային իրերի տեսքով քողարկված ռումբերի միջոցով ՌԴ զինվորականներին սպանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցի թոշակառուներին օգտագործում են որպես մահապարտ-ահաբեկիչներ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Նրանք նաև այդպես են վարվել անցանկալի վկաներից ազատվելու և նրանց խոստացված պարգևը չվճարելու համար։Նշվում է, որ թոշակառուներին հանցավոր գործունեության մեջ ներգրավելու համար Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հեռախոսով ներկայացել են որպես ՌԴ տարբեր իրավապահ կառույցների՝ ԱԴԾ, ՆԳՆ, Քննչական կոմիտե, Գլխավոր և զինվորական դատախազություններ, ինչպես նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչներ՝ օգտագործելով ծառայողական տերմինաբանություն և ազդեցության համակցված ձևեր։ՌԴ հատուկ ծառայության տվյալներով՝ կորցրած անձնական խնայողությունները վերադարձնելու հույսով և հոգեբանական ճնշման տակ գտնվելով՝ թոշակառուները ներգրավվել են զինծառայողների բնակության վայրերի և կայանատեղիների նկատմամբ հսկողություն իրականացնելու, թաքստոցներից առգրավված մարտական ինքնաշեն պայթուցիկ սարքերը պահելու, ինչպես նաև ՌԴ զինվորականներին անմիջապես պայթեցնելու համար։«Ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրի համաձայն՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար թոշակառուները պետք է անձամբ զինծառայողներին հանձնեին կենցաղային իրերի ներքո քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքերը, որոնց պայթեցումից նաև կատարողները կմահանան՝ դառնալով այսպես կոչված կենդանի ռումբեր», – պարզաբանել է ԱԴԾ-ն։Նշվում է, որ Մոսկվայի և Մոսկվայի մարզի գծով ՌԴ ԱԴԾ-ի քննչական ծառայությունը հարուցել և հետաքննում է քրեական գործեր՝ նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողություն կատարելու փորձի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահման, տեղափոխման, ուղարկման կամ կրելու հոդվածներով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92183609_158:0:1118:720_1920x0_80_0_0_00d4d2b5c6b2309bcc4ef095fd16e8a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր, видео, ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
Ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները, ներկայանալով որպես ՌԴ ուժայիններ, խաբեությամբ և հոգեբանական ճնշումներով հինգ ռուսաստանցի թոշակառու կին են ներգրավել՝ կենցաղային իրերի տեսքով քողարկված ռումբերի միջոցով ՌԴ զինվորականներին սպանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցի թոշակառուներին օգտագործում են որպես մահապարտ-ահաբեկիչներ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Նրանք նաև այդպես են վարվել անցանկալի վկաներից ազատվելու և նրանց խոստացված պարգևը չվճարելու համար։
«Այսպես, օրինակ, ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, օգտագործելով խարդախ սխեմաներ և հոգեբանական ներգործություն, թոշակառու 5 կին են ներգրավել, որոնցից Telegram և WhatsApp արտասահմանյան մեսենջերների միջոցով զանգերի օգնությամբ խաբեությամբ հափշտակել են բանկային հաստատություններում պահվող գումարները, ինչպես նաև նրանց տների հարկադիր վաճառքից ստացված գումարները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թոշակառուներին հանցավոր գործունեության մեջ ներգրավելու համար Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հեռախոսով ներկայացել են որպես ՌԴ տարբեր իրավապահ կառույցների՝ ԱԴԾ, ՆԳՆ, Քննչական կոմիտե, Գլխավոր և զինվորական դատախազություններ, ինչպես նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչներ՝ օգտագործելով ծառայողական տերմինաբանություն և ազդեցության համակցված ձևեր։
ՌԴ հատուկ ծառայության տվյալներով՝ կորցրած անձնական խնայողությունները վերադարձնելու հույսով և հոգեբանական ճնշման տակ գտնվելով՝ թոշակառուները ներգրավվել են զինծառայողների բնակության վայրերի և կայանատեղիների նկատմամբ հսկողություն իրականացնելու, թաքստոցներից առգրավված մարտական ինքնաշեն պայթուցիկ սարքերը պահելու, ինչպես նաև ՌԴ զինվորականներին անմիջապես պայթեցնելու համար։
«Ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրի համաձայն՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար թոշակառուները պետք է անձամբ զինծառայողներին հանձնեին կենցաղային իրերի ներքո քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքերը, որոնց պայթեցումից նաև կատարողները կմահանան՝ դառնալով այսպես կոչված կենդանի ռումբեր», – պարզաբանել է ԱԴԾ-ն։
Նշվում է, որ Մոսկվայի և Մոսկվայի մարզի գծով ՌԴ ԱԴԾ-ի քննչական ծառայությունը հարուցել և հետաքննում է քրեական գործեր՝ նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողություն կատարելու փորձի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահման, տեղափոխման, ուղարկման կամ կրելու հոդվածներով։