https://arm.sputniknews.ru/20250811/mkh-mandati-veracumy-sparnum-e-lgh-kargavvorman-mijazgajin-dzevachapin-hajtararutjun-92203465.html
ՄԽ մանդատի վերացումը սպառնում է ԼՂ կարգավորման միջազգային ձևաչափին. հայտարարություն
ՄԽ մանդատի վերացումը սպառնում է ԼՂ կարգավորման միջազգային ձևաչափին. հայտարարություն
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T17:17+0400
2025-08-11T17:17+0400
2025-08-11T17:28+0400
լեռնային ղարաբաղ
եահկ մինսկի խումբ
արցախ
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92138162_0:103:1600:1003_1920x0_80_0_0_0a7a96547c1e6e0206b095d5aee8abf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը` ԵԱՀԿ–ին կոչ անելով դիմայակել այս քայլին։ Հանձնախումբը վերահաստատել է, որ վճռական են լինելու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցով, հիշեցրել, որ այն ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպական խորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92138162_89:0:1512:1067_1920x0_80_0_0_515e0bc6c2ba25e5ea1a5aaf55eea72e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, եահկ մինսկի խումբ, արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
լեռնային ղարաբաղ, եահկ մինսկի խումբ, արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՄԽ մանդատի վերացումը սպառնում է ԼՂ կարգավորման միջազգային ձևաչափին. հայտարարություն
17:17 11.08.2025 (Թարմացված է: 17:28 11.08.2025) Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Այս մասին հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը` ԵԱՀԿ–ին կոչ անելով դիմայակել այս քայլին։
«Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը»,– ասված է հայտարարության մեջ։
Հանձնախումբը վերահաստատել է, որ վճռական են լինելու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցով, հիշեցրել, որ այն ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպական խորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։
«Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որն անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։