00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետ դեռ չկա. ՌԻԱ–ի աղբյուր

© Sputnik / Aram NersesyanՀայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը
Հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2025
Հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը
Բաժանորդագրվել
Անկարայի աղբյուրը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետը հայտնի չէ, ՌԻԱ Նովոստիին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայով (հայ-թուրքական սահմանի բացում – խմբ.) որևէ կոնկրետ ժամկետ չկա։ Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի – խմբ.), Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», – ասել է գործակալության աղբյուրը։
Օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի դեկտեմբերին Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց՝ ապահովելու Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը, ինչպես նաև իրականացնելու ապրանքների ուղիղ օդային փոխադրումներ և սկսելու դրա համար անհրաժեշտ գործընթացները։ Սակայն մինչ օրս այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:
Լրահոս
0