https://arm.sputniknews.ru/20250811/arbat-gumartaki-ghekavar-armen-sargsjanin-mahapart-e-spanel-rd-adts-92186327.html
«Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանին մահապարտ է սպանել. ՌԴ ԱԴԾ
«Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանին մահապարտ է սպանել. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2025 թվականի սկզբից ի վեր ավելի հաճախ են դիվերսիա իրականացնում, որի ժամանակ կատարողին վերացնում են թիրախի հետ միասին։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T10:30+0400
2025-08-11T10:30+0400
2025-08-11T10:41+0400
արմեն սարգսյան
տեսանյութեր
մոսկվա
«արբատ» կամավորական գումարտակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92183419_0:0:801:450_1920x0_80_0_0_3e33b87360fa99dd13e39e2e4a91c56c.jpg
Այս տարվա փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով սպանվել էր «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանն, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցը։Նրա խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2025 թվականի սկզբից ի վեր ավելի հաճախ են դիվերսիա իրականացնում, որի ժամանակ կատարողին վերացնում են թիրախի հետ միասին։Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:RT-ի աղբյուրը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ պայթեցնողի մարմինը: Նախնական զննության ընթացքում մասնագետները պարզել են, որ տղամարդը մոտ 45 տարեկան է, ունի կարճ մուգ մազեր, ճաղատություն, շագանակագույն աչքեր և արտահայտված քիթ, ձախ սրունքի վրա կա գունաթափված դաջվածք՝ թրի տեսքով։Իսկզբանե երկու վարկած էր դիտարկվում։ Առաջինի համաձայն՝ պայթյունը կարող էին կազմակերպել Սարգսյանի բիզնես-մրցակիցները։ Արմեն Սարգսյանն արտասահմանից ծխախոտի խոշորագույն մատակարարներից մեկն էր։ Երկրորդ վարկածի համաձայն՝ Սարգսյանի սպանության հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, քանի որ նրա «Արբատ» գումարտակը 2023 թվականին միացել էր ՌԴ Պն–ին և մասնակցում է հատուկ ռազմական գործողություններին։Հայկական «Արբատ» գումարտակը գործում է 2014 թվականից, երբ սկսեց պաշտպանել Դոնբասը «Պյատնաշկա» բրիգադի կազմում։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92183419_4:0:604:450_1920x0_80_0_0_e2a9b2cacdd7dd4ac94dbc1ed3d776c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, видео, տեսանյութեր, մոսկվա, «արբատ» կամավորական գումարտակ
արմեն սարգսյան, видео, տեսանյութեր, մոսկվա, «արբատ» կամավորական գումարտակ
«Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանին մահապարտ է սպանել. ՌԴ ԱԴԾ
10:30 11.08.2025 (Թարմացված է: 10:41 11.08.2025) Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2025 թվականի սկզբից ի վեր ավելի հաճախ են դիվերսիա իրականացնում, որի ժամանակ կատարողին վերացնում են թիրախի հետ միասին։
Այս տարվա փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով սպանվել էր «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանն, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2025 թվականի սկզբից ի վեր ավելի հաճախ են դիվերսիա իրականացնում, որի ժամանակ կատարողին վերացնում են թիրախի հետ միասին։
ԱԴԾ-ի աշխատակիցը հիշեցրել է, օրինակ Մոսկվայի «Ալիե պարուսա» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց ժամանակ ուկրաինական հատուկ ծառայությունների համակարգման ներքո գործող ՌԴ երեք քաղաքացի է զոհվել։
Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում
պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր
Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա
մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
RT-ի աղբյուրը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ պայթեցնողի մարմինը: Նախնական զննության ընթացքում մասնագետները պարզել են, որ տղամարդը մոտ 45 տարեկան է, ունի կարճ մուգ մազեր, ճաղատություն, շագանակագույն աչքեր և արտահայտված քիթ, ձախ սրունքի վրա կա գունաթափված դաջվածք՝ թրի տեսքով։
Իսկզբանե երկու վարկած էր դիտարկվում։ Առաջինի համաձայն՝ պայթյունը կարող էին կազմակերպել Սարգսյանի բիզնես-մրցակիցները։ Արմեն Սարգսյանն արտասահմանից ծխախոտի խոշորագույն մատակարարներից մեկն էր։ Երկրորդ վարկածի համաձայն՝ Սարգսյանի սպանության հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, քանի որ նրա «Արբատ» գումարտակը 2023 թվականին միացել էր ՌԴ Պն–ին և մասնակցում է հատուկ ռազմական գործողություններին։
Հայկական «Արբատ» գումարտակը գործում է 2014 թվականից, երբ սկսեց պաշտպանել Դոնբասը «Պյատնաշկա» բրիգադի կազմում։