https://arm.sputniknews.ru/20250811/aljaskaji-vor-qaghaqum-teghi-kunena-trampputin-handipumy-zlmnery-tarber-lurer-unen-92193134.html
Ալյասկայի ո՞ր քաղաքում տեղի կունենա Թրամփ–Պուտին հանդիպումը. ԶԼՄ–ները տարբեր լուրեր ունեն
Ալյասկայի ո՞ր քաղաքում տեղի կունենա Թրամփ–Պուտին հանդիպումը. ԶԼՄ–ները տարբեր լուրեր ունեն
Sputnik Արմենիա
Նախագահների հանդիպման վայրը պաշտոնապես հայտնի չէ: 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T13:23+0400
2025-08-11T13:23+0400
2025-08-11T13:26+0400
ամն
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/1327/16/13271634_0:92:1524:949_1920x0_80_0_0_ea79a785468f625ac8d18e3cfced0907.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ Գիրդվուդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Alyaska Landmine»–ը՝ հղում անելով իր աղբյուրին:«The New York Times»-ն էլ հայտնում է որ Թրամփի թիկնազորը Պուտինի հետ գագաթնաժողովի նախաշեմին տուն է վարձել Ալյասկայի ամենախոշոր քաղաքում` Անքորիջում։ Ռիելթոր Լարի Դիսբրոուն թերթին ասել է, որ ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը (զբաղվում Է Սպիտակ տան ղեկավարի պահպանությամբ) իրենից վեցսենյականոց տուն է վարձակալել:Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան գագաթնաժողովին կարող է մասնակցել նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Մեկ այլ վարկածի համաձայն` Ուկրաինայի նախագահը Ալյասկա կմեկնի Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ, բայց չի մասնակցի բանակցություններին:Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը և Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն ավարտի Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելը. Վենս
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1327/16/13271634_70:0:1455:1039_1920x0_80_0_0_2a0bba14ab20d3576a52226f6742b9f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Ալյասկայի ո՞ր քաղաքում տեղի կունենա Թրամփ–Պուտին հանդիպումը. ԶԼՄ–ները տարբեր լուրեր ունեն
13:23 11.08.2025 (Թարմացված է: 13:26 11.08.2025) Նախագահների հանդիպման վայրը պաշտոնապես հայտնի չէ:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ Գիրդվուդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Alyaska Landmine»–ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Մեզ տեղեկացրին, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Գիրդվուդի «Alyeska Resort» հյուրանոցում: Հետաքրքիր է, որ նրանց ամրագրման օրացույցում լիովին բացակայում են օգոստոսի 12–16-ը ամսաթվերը», - գրում է լրատվամիջոցը։
«The New York Times»-ն էլ հայտնում է որ Թրամփի թիկնազորը Պուտինի հետ գագաթնաժողովի նախաշեմին տուն է վարձել Ալյասկայի ամենախոշոր քաղաքում` Անքորիջում։ Ռիելթոր Լարի Դիսբրոուն թերթին ասել է, որ ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը (զբաղվում Է Սպիտակ տան ղեկավարի պահպանությամբ) իրենից վեցսենյականոց տուն է վարձակալել:
Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան գագաթնաժողովին կարող է մասնակցել նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Մեկ այլ վարկածի համաձայն` Ուկրաինայի նախագահը Ալյասկա կմեկնի Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ, բայց չի մասնակցի բանակցություններին:
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը և Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին
Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։