https://arm.sputniknews.ru/20250810/trampn-uzum-e-vor-amn-n-avarti-ukrainaji-hakamartutjuny-finansavvorely-vens-92176475.html
Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն ավարտի Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելը. Վենս
Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն ավարտի Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելը. Վենս
Sputnik Արմենիա
Եթե եվրոպացիները ցանկանում են զենք գնել ամերիկյան արտադրողներից՝ այն Ուկրաինային փոխանցելու համար, Վաշինգտոնը չի առարկում։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T20:03+0400
2025-08-10T20:03+0400
2025-08-10T20:06+0400
դոնալդ թրամփ
ամն
ջեյմս դեյվիդ վենս
պատերազմ
ուկրաինա
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91918608_0:42:1600:943_1920x0_80_0_0_d64be753fe51cf6788271ccb310ca5d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն վերջ տա Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորմանը, ամերիկացիները հոգնել են դրա վրա իրենց հարկերը ծախսելուց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:Վենսը հավելել է, որ եթե եվրոպացիները ցանկանում են զենք գնել ամերիկյան արտադրողներից՝ այն Ուկրաինային փոխանցելու համար, ապա Վաշինգտոնը չի առարկում:«Բայց ինքներս չենք ֆինանսավորելու դա»,-ընդգծել է նա։Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91918608_36:0:1463:1070_1920x0_80_0_0_c1e18e12ea68b9c2af3f1d6c5b1a060c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, ջեյմս դեյվիդ վենս, պատերազմ, ուկրաինա, սպառազինություն
դոնալդ թրամփ, ամն, ջեյմս դեյվիդ վենս, պատերազմ, ուկրաինա, սպառազինություն
Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն ավարտի Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելը. Վենս
20:03 10.08.2025 (Թարմացված է: 20:06 10.08.2025) Եթե եվրոպացիները ցանկանում են զենք գնել ամերիկյան արտադրողներից՝ այն Ուկրաինային փոխանցելու համար, Վաշինգտոնը չի առարկում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն վերջ տա Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորմանը, ամերիկացիները հոգնել են դրա վրա իրենց հարկերը ծախսելուց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Նախագահն ու ես ուզում ենք, որ Ամերիկան վերջ տա Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը։ Մենք ուզում ենք հասնել խաղաղ կարգավորման։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ամերիկացիները հոգնել են իրենց գումարները, իրենց հարկերը շարունակաբար ծախսել այս հակամարտության վրա»,-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսը հավելել է, որ եթե եվրոպացիները ցանկանում են զենք գնել ամերիկյան արտադրողներից՝ այն Ուկրաինային փոխանցելու համար, ապա Վաշինգտոնը չի առարկում:
«Բայց ինքներս չենք ֆինանսավորելու դա»,-ընդգծել է նա։
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին
Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։