https://arm.sputniknews.ru/20250810/rusastani-erknqum-mek-gisherva-yntacqum-harjuric-aveli-ats-e-khvocvel-92169376.html
Ռուսաստանի երկնքում մեկ գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ԱԹՍ է խոցվել
Ռուսաստանի երկնքում մեկ գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ԱԹՍ է խոցվել
Sputnik Արմենիա
Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Կրասնոդարի երկրամասում։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T11:37+0400
2025-08-10T11:37+0400
2025-08-10T11:37+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_0:108:1601:1008_1920x0_80_0_0_79aef530009ecaa1d7279f6295eb0edf.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 100 ԱԹՍ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։Ամենաշատ ԱԹՍ-ները խոցվել են Կրասնոդարի երկրամասում՝ 29։ 15 ԱԹՍ խոցվել է Ղրիմի, 13-ը՝ Բրյանսկի մարզի և 12-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել նաև Վորոնեժի մարզի (9), Սարատովի մարզի (8), Ստավրոպոլի երկրամասի (8), Կալուգայի (7), Տուլայի (6), Ռոստովի (5) և Ռյազանի (4) մարզերի երկնքում: Եվս երկու դրոն խոցվել է Ազովի ծովի ջրատարածքի վրա, մեկական՝ Սմոլենսկի, Տվերի և Օրյոլի մարզերում։Անցած գիշեր ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի 97 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ամենաշատ անօդաչուները ոչնչացվել էին Կուրսկի երկնքում՝ 28։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_16d2529da28b3496feab2667120a500a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հակաօդային պաշտպանություն (հօպ)
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հակաօդային պաշտպանություն (հօպ)
Ռուսաստանի երկնքում մեկ գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ԱԹՍ է խոցվել
Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Կրասնոդարի երկրամասում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 100 ԱԹՍ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 121 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ամենաշատ ԱԹՍ-ները խոցվել են Կրասնոդարի երկրամասում՝ 29։ 15 ԱԹՍ խոցվել է Ղրիմի, 13-ը՝ Բրյանսկի մարզի և 12-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել նաև Վորոնեժի մարզի (9), Սարատովի մարզի (8), Ստավրոպոլի երկրամասի (8), Կալուգայի (7), Տուլայի (6), Ռոստովի (5) և Ռյազանի (4) մարզերի երկնքում: Եվս երկու դրոն խոցվել է Ազովի ծովի ջրատարածքի վրա, մեկական՝ Սմոլենսկի, Տվերի և Օրյոլի մարզերում։
Անցած գիշեր ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի 97 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ամենաշատ անօդաչուները ոչնչացվել էին Կուրսկի երկնքում՝ 28։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։