https://arm.sputniknews.ru/20250810/rd-i-kvoghmic-haravajin-kurilneri-okupaciaji-masin-tvokivoji-khvosqern-anynduneli-en-agn-92174782.html
ՌԴ-ի կողմից Հարավային Կուրիլների «օկուպացիայի» մասին Տոկիոյի խոսքերն անընդունելի են․ ԱԳՆ
ՌԴ-ի կողմից Հարավային Կուրիլների «օկուպացիայի» մասին Տոկիոյի խոսքերն անընդունելի են․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Զախարովան Տոկիոյին կոչ է արել հիշարժան օրվա նախաշեմին գիտակցել պատասխանատվությունը Ասիայում 1930-1940-ական թվականներին սանձազերծված ագրեսիայի համար և անկեղծ... 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T18:28+0400
2025-08-10T18:28+0400
2025-08-10T18:28+0400
ճապոնիա
կուրիլյան կղզիներ
երկրորդ համաշխարհային պատերազմ
մարիա զախարովա
ռուսաստան
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_2:0:1200:674_1920x0_80_0_0_f3abc6fd311b2f0c86e7543e72bafe84.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Հարավային Կուրիլյան կղզիների «ապօրինի օկուպացիայի» մասին ճապոնական իշխանությունների խոսքերը՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները հատկապես ցինիկ են հնչում միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակի նախօրեին:Նա այսպես է մեկնաբանել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայի հայտարարությունը 1945 թվականի օգոստոսի 9-ին Ճապոնիայի դեմ պատերազմին ԽՍՀՄ-ի միանալու «ոչ օրինաչափ լինելու» և Հարավային Կուրիլների «անօրինական օկուպացիայի մասին։Զախարովայի խոսքով՝ պաշտոնական Տոկիոյի կողմից 20-րդ դարի կեսերի իրադարձությունների խեղաթյուրված տարբերակի համառ պարտադրումը հաստատում է ժամանակակից Ճապոնիայի քաղաքականության ռևանշիստական բնույթը։ Նա նշել է, որ Ճապոնիան միակ երկիրն է, որը հրաժարվում է ամբողջությամբ ճանաչել հետպատերազմյան կարգավորման արդյունքները՝ ձգտելով լռության մատնել կամ արդարացնել ճապոնական բանակի հանցագործությունները Արևելյան Ասիայում սեփական ծավալապաշտական արշավի ընթացքում:Զախարովան հավելել է, որ նման հռետորաբանությունն անթույլատրելի է բարձր մակարդակի պետական գործչի համար և ի վիճակի չէ փոխել այն փաստը, որ Հարավային Կուրիլյան կղզիներն անցել են ԽՍՀՄ-ին՝ մի պետության, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, անցել են օրինական հիմքերով, որոնք ամրագրված են դաշնակից տերությունների հետպատերազմյան պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ:Նա Տոկիոյին կոչ է արել հիշատակի օրվա նախաշեմին գիտակցել պատասխանատվությունը 1930-1940-ական թվականներին Ասիայում սանձազերծված ագրեսիայի համար և անկեղծ ներողություն խնդրել նրա ժողովուրդներին պատճառած տառապանքների համար:
ճապոնիա
կուրիլյան կղզիներ
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_293:0:1192:674_1920x0_80_0_0_2e3b9332b0b7c02a895a350a9ad3ed8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, կուրիլյան կղզիներ, երկրորդ համաշխարհային պատերազմ, մարիա զախարովա, ռուսաստան, խսհմ
ճապոնիա, կուրիլյան կղզիներ, երկրորդ համաշխարհային պատերազմ, մարիա զախարովա, ռուսաստան, խսհմ
ՌԴ-ի կողմից Հարավային Կուրիլների «օկուպացիայի» մասին Տոկիոյի խոսքերն անընդունելի են․ ԱԳՆ
Զախարովան Տոկիոյին կոչ է արել հիշարժան օրվա նախաշեմին գիտակցել պատասխանատվությունը Ասիայում 1930-1940-ական թվականներին սանձազերծված ագրեսիայի համար և անկեղծ ներողություն խնդրել նրա ժողովուրդներին պատճառված տառապանքների համար:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Հարավային Կուրիլյան կղզիների «ապօրինի օկուպացիայի» մասին ճապոնական իշխանությունների խոսքերը՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները հատկապես ցինիկ են հնչում միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակի նախօրեին:
Նա այսպես է մեկնաբանել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայի հայտարարությունը 1945 թվականի օգոստոսի 9-ին Ճապոնիայի դեմ պատերազմին ԽՍՀՄ-ի միանալու «ոչ օրինաչափ լինելու» և Հարավային Կուրիլների «անօրինական օկուպացիայի մասին։
Զախարովայի խոսքով՝ պաշտոնական Տոկիոյի կողմից 20-րդ դարի կեսերի իրադարձությունների խեղաթյուրված տարբերակի համառ պարտադրումը հաստատում է ժամանակակից Ճապոնիայի քաղաքականության ռևանշիստական բնույթը։ Նա նշել է, որ Ճապոնիան միակ երկիրն է, որը հրաժարվում է ամբողջությամբ ճանաչել հետպատերազմյան կարգավորման արդյունքները՝ ձգտելով լռության մատնել կամ արդարացնել ճապոնական բանակի հանցագործությունները Արևելյան Ասիայում սեփական ծավալապաշտական արշավի ընթացքում:
«Նման հայտարարությունները կտրականապես անընդունելի են և հատկապես ցինիկ են սեպտեմբերի 3-ին միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ նշվող հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի նախօրեին», - ընդգծել է դիվանագետը:
Զախարովան հավելել է, որ նման հռետորաբանությունն անթույլատրելի է բարձր մակարդակի պետական գործչի համար և ի վիճակի չէ փոխել այն փաստը, որ Հարավային Կուրիլյան կղզիներն անցել են ԽՍՀՄ-ին՝ մի պետության, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, անցել են օրինական հիմքերով, որոնք ամրագրված են դաշնակից տերությունների հետպատերազմյան պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
Նա Տոկիոյին կոչ է արել հիշատակի օրվա նախաշեմին գիտակցել պատասխանատվությունը 1930-1940-ական թվականներին Ասիայում սանձազերծված ագրեսիայի համար և անկեղծ ներողություն խնդրել նրա ժողովուրդներին պատճառած տառապանքների համար: