https://arm.sputniknews.ru/20250810/hhn-inqy-petq-e-verahski-ir-sahmannery-kapanum-irani-glkhavvor-hjupatvos-92175438.html
ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Sputnik Արմենիա
Մորթեզա Աբեդին Վարամինը խոսել է 2 օր առաջ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի մասին։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T19:41+0400
2025-08-10T19:41+0400
2025-08-10T20:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
մորթեզա աբեդին վարամին
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0a/92175523_0:0:1600:901_1920x0_80_0_0_9f616d0e286bfbda55a23bd4ceef2770.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն։Հյուպատոսը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան երկրներ չկային, ուստի ինչպես դարեր առաջ, այնպես էլ հիմա, Երևանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը առանց երրորդ երկրների միջամտության։«Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրներից դուրս այլ երկրներ երբեք չեն կարող մեր տարածաշրջանում անվտանգություն երաշխավորել։ Այս սկզբունքը հավասարապես գործում է ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում»,– ասաց նա։Sputnik Արմենիայի հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանությունները իրանցի գործընկերներին տեղեկացրել են «Թրամփի երթուղու» փաստաթղթի մանրամասների մասին, հյուպատոսը դիվանագիտական պատասխան տվեց։Վարամինը նշեց նաև, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, հորդորեց սպասել առաջիկայում կայանալիք նախագահ Փեզեշքիանի այցին Հայաստան, որից հետո էլ, ըստ նրա, շատ բան պարզ կդառնա։«Թրամփի ուղին» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում, որը Ադրբեջանի համար առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Ըստ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ երթուղին գործելու է բացառապես հայկական իրավասության շրջանակներում և չի ենթադրում երկրի ինքնիշխանության որևէ սահմանափակում:Նախագիծը ներառում է երկաթուղու, ավտոմայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային գծերի կառուցում: Աշխատանքները կվարի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, առանց որևէ ռազմական բաղադրիչի։Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ–ն նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ է ստանում մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին տարածքներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որն իր վրա կվերցնի ենթակառուցվածքի զարգացումն ու անվտանգ շահագործումը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0a/92175523_50:0:1473:1067_1920x0_80_0_0_f10d80f65c7c6f0847195e487dab1d64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մորթեզա աբեդին վարամին, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео
իրանի իսլամական հանրապետություն, մորթեզա աբեդին վարամին, հայաստան, թրամփի ուղի (tripp), видео
ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
19:41 10.08.2025 (Թարմացված է: 20:11 10.08.2025) Մորթեզա Աբեդին Վարամինը խոսել է 2 օր առաջ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն։
«Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, ու այն չի փոխվելու։ Գեոպոլիտիկ սահմանները տարածաշրջանում երբեք չեն փոխվելու։ Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ մեզ համար անընդունելի է»,– ասաց նա։
Հյուպատոսը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան երկրներ չկային, ուստի ինչպես դարեր առաջ, այնպես էլ հիմա, Երևանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը առանց երրորդ երկրների միջամտության։
«Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրներից դուրս այլ երկրներ երբեք չեն կարող մեր տարածաշրջանում անվտանգություն երաշխավորել։ Այս սկզբունքը հավասարապես գործում է ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում»,– ասաց նա։
Sputnik Արմենիայի հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանությունները իրանցի գործընկերներին տեղեկացրել են «Թրամփի երթուղու» փաստաթղթի մանրամասների մասին, հյուպատոսը դիվանագիտական պատասխան տվեց։
«Գործընկերների հետ խոսակցություններ ու տեղեկատվություն, ինչպես միշտ, փոխանակվում է, բայց մի ասացվածք կա` սատանան մանրուքների մեջ է: Ուրեմն թողնենք, այդ մանրուքներն էլ որ իմանանք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,– հավելեց հյուպատոսը։
Վարամինը նշեց նաև, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, հորդորեց սպասել առաջիկայում կայանալիք նախագահ Փեզեշքիանի այցին Հայաստան, որից հետո էլ, ըստ նրա, շատ բան պարզ կդառնա։
«Թրամփի ուղին» (TRIPP)
նախագիծը նախատեսում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում, որը Ադրբեջանի համար առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Ըստ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ երթուղին գործելու է բացառապես հայկական իրավասության շրջանակներում և չի ենթադրում երկրի ինքնիշխանության որևէ սահմանափակում:
Նախագիծը ներառում է երկաթուղու, ավտոմայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային գծերի կառուցում: Աշխատանքները կվարի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, առանց որևէ ռազմական բաղադրիչի։
Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ–ն նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ է ստանում մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին տարածքներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որն իր վրա կվերցնի ենթակառուցվածքի զարգացումն ու անվտանգ շահագործումը: