https://arm.sputniknews.ru/20250810/dzer-nakhagtsern-achqi-en-ynknum-varpeti-dzeragrvov-putiny-shnvorhavvorel-e-adabashjanin-92170180.html
«Ձեր նախագծերն աչքի են ընկնում վարպետի ձեռագրով». Պուտինը շնորհավորել է Ադաբաշյանին
«Ձեր նախագծերն աչքի են ընկնում վարպետի ձեռագրով». Պուտինը շնորհավորել է Ադաբաշյանին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T13:29+0400
2025-08-10T13:29+0400
2025-08-10T13:34+0400
վլադիմիր պուտին
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/09/23400950_0:150:3111:1900_1920x0_80_0_0_528d1c1748376b9ee0b6b9aa998745fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ նշելով, որ հոբելյարի ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են, մեծ տաղանդ և հավատ սեփական անձի և կոչման հանդեպ: Պուտինը նրան քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել։Ռուս սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ Կինոյում աշխատում է 1974 թվականից։ Նիկիտա Միխալկովի հետ Ադաբաշյանը գրել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (1977), «Հինգ երեկո» (1979), «Մի քանի օր Ի․Ի․ Օբլոմովի կյանքից» (1980) ֆիլմերի սցենարները։ Բացի այդ, նույն ֆիլմերի նկարահանման հրապարակում բեմադրող նկարիչ է եղել Ա. Սամուլեկինի հետ միասին։ Ադաբաշյանը բեմադրել է երկու օպերա՝ «Բորիս Գոդունովը»՝ Մարիինյան թատրոնում և «Խովանշչինան»՝ Լա Սկալայում, մի քանի սցենար է գրել ֆրանսիացիների և իտալացիների համար, հանդես է եկել որպես ձևավորող («Օբլոմով» ռեստորան), Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը կայացել է նրա նկարների ցուցահանդեսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/09/23400950_191:0:2922:2048_1920x0_80_0_0_aa7b5898ce9d9f1d0e47bfc4c2aae291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, շնորհավորանք
վլադիմիր պուտին, շնորհավորանք
«Ձեր նախագծերն աչքի են ընկնում վարպետի ձեռագրով». Պուտինը շնորհավորել է Ադաբաշյանին
13:29 10.08.2025 (Թարմացված է: 13:34 10.08.2025) ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ նշելով, որ հոբելյարի ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի Ալեքսանդր Արտյոմովիչ, ընդունեք շնորհավորանքներս 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք նվիրվել եք կինոարվեստին, ճանաչում եք ձեռք բերել դերասանական և ռեժիսորական ասպարեզում, վառ արտահայտվել եք որպես նշանավոր կինոդրամատուրգ և սցենարիստ։ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով»,-ասված է հեռագրում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են, մեծ տաղանդ և հավատ սեփական անձի և կոչման հանդեպ: Պուտինը նրան քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել։
Ռուս սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ Կինոյում աշխատում է 1974 թվականից։ Նիկիտա Միխալկովի հետ Ադաբաշյանը գրել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (1977), «Հինգ երեկո» (1979), «Մի քանի օր Ի․Ի․ Օբլոմովի կյանքից» (1980) ֆիլմերի սցենարները։ Բացի այդ, նույն ֆիլմերի նկարահանման հրապարակում բեմադրող նկարիչ է եղել Ա. Սամուլեկինի հետ միասին։ Ադաբաշյանը բեմադրել է երկու օպերա՝ «Բորիս Գոդունովը»՝ Մարիինյան թատրոնում և «Խովանշչինան»՝ Լա Սկալայում, մի քանի սցենար է գրել ֆրանսիացիների և իտալացիների համար, հանդես է եկել որպես ձևավորող («Օբլոմով» ռեստորան), Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը կայացել է նրա նկարների ցուցահանդեսը։