https://arm.sputniknews.ru/20250809/tbilisin-kievin-meghadrel-e-kazbegi-ancaketum-mnacats-ukrainacineri-harcy-dzgdzgelu-mej-92160029.html
Թբիլիսին Կիևին մեղադրել է «Կազբեգի» անցակետում մնացած ուկրաինացիների հարցը ձգձգելու մեջ
Թբիլիսին Կիևին մեղադրել է «Կազբեգի» անցակետում մնացած ուկրաինացիների հարցը ձգձգելու մեջ
Sputnik Արմենիա
Խոսքը Ուկրաինայի 87 քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կարող էին հատել սահմանը։ 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T14:39+0400
2025-08-09T14:39+0400
2025-08-09T14:45+0400
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74395001_0:300:1601:1200_1920x0_80_0_0_f7fc33871d81ba417cfda3b03305f7d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանը Ուկրաինային մեղադրել է վրաց-ռուսական սահմանին արգելափակված ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու հարցը ձգձգելու մեջ, հաղորդում է Sputnik Գրուզիան։Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է հոգալ 87 քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ծախսերը, սակայն Ուկրաինան առայժմ ձեռնպահ է մնում ուկրաինացիներին հայրենիք վերադարձնելու համար Վրաստանի առաջարկած տարբերակներից։Դարախվելիձեն նշել է, որ նրանց մեծ մասը պատիժը կրել է բանտերում՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Բացի այդ, նրանք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կկարողանան հատել պետական սահմանը։ Այսպիսով, Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում նրանց թույլ տալ մուտք գործել երկրի տարածք։
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74395001_0:0:1601:1200_1920x0_80_0_0_b53fd75be9a3a3da6f5b737d8fa09c65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ուկրաինա, սահման
վրաստանի հանրապետություն, ուկրաինա, սահման
Թբիլիսին Կիևին մեղադրել է «Կազբեգի» անցակետում մնացած ուկրաինացիների հարցը ձգձգելու մեջ
14:39 09.08.2025 (Թարմացված է: 14:45 09.08.2025) Խոսքը Ուկրաինայի 87 քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կարող էին հատել սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանը Ուկրաինային մեղադրել է վրաց-ռուսական սահմանին արգելափակված ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու հարցը ձգձգելու մեջ, հաղորդում է
Sputnik Գրուզիան։
«Գործընթացի արհեստական ձգձգումը կասկածներ է առաջացնում, որ ուկրաինական կողմը ցանկանում է` այդ մարդիկ երկար ժամանակ մնան այսպես կոչված չեզոք գոտում, որպեսզի վրացական կողմը հետագայում ստիպված լինի թույլ տալ նրանց մուտք գործել պետական սահման։ Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ չենք վտանգի մեր երկրի օրինականությունն ու բնակչության անվտանգությունը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է հոգալ 87 քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ծախսերը, սակայն Ուկրաինան առայժմ ձեռնպահ է մնում ուկրաինացիներին հայրենիք վերադարձնելու համար Վրաստանի առաջարկած տարբերակներից։
Դարախվելիձեն նշել է, որ նրանց մեծ մասը պատիժը կրել է բանտերում՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Բացի այդ, նրանք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կկարողանան հատել պետական սահմանը։ Այսպիսով, Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում նրանց թույլ տալ մուտք գործել երկրի տարածք։