https://arm.sputniknews.ru/20250809/mqd-n-petq-e-qnnarki-israjeli-gaghapary-irani-agn-92135661.html
ՄՔԴ-ն պետք է քննի Իսրայելի գաղափարը. Իրանի ԱԳՆ
ՄՔԴ-ն պետք է քննի Իսրայելի գաղափարը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ: 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T00:00+0400
2025-08-09T00:00+0400
2025-08-09T00:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
գազայի հատված
իսրայել
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_0:68:1280:789_1920x0_80_0_0_12aedb6909e377ec2a12a3d0cbb528a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գազայի հատվածի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իսրայելական առաջարկը պետք է քննվի Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) և ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: Երեկ Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ, որպեսզի անվտանգության շրջագիծ ապահովի և հետագայում կիսաէքսկլավը փոխանցի նոր «քաղաքացիական կառավարության» վերահսկողությանը:Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ յուրաքանչյուր կառավարություն, ինչպես և ՄԱԿ-ը, իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն Գազայում ցեղասպանության դադարեցման հարցում, նա «ամոթալի» է անվանել Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք այլ երկրների մեղսակցության շարունակումը:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
իրանի իսլամական հանրապետություն
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_68:0:1205:853_1920x0_80_0_0_69e0fb656f789bdbaa0cc8b762646e99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, գազայի հատված, իսրայել, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, գազայի հատված, իսրայել, իսմայիլ բաղայի
ՄՔԴ-ն պետք է քննի Իսրայելի գաղափարը. Իրանի ԱԳՆ
00:00 09.08.2025 (Թարմացված է: 00:03 09.08.2025) Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գազայի հատվածի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իսրայելական առաջարկը պետք է քննվի Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) և ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Երեկ Իսրայելը
հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ, որպեսզի անվտանգության շրջագիծ ապահովի և հետագայում կիսաէքսկլավը փոխանցի նոր «քաղաքացիական կառավարության» վերահսկողությանը:
«Գազայի լիակատար օկուպացիայի սպառնալիքը Պաղեստինի պատմական հողում իշխող հանցագործների կողմից, որոնք Միջազգային քրեական դատարանի հետաքննության տակ են, և որոնց գործողությունները․․․ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից որակվում են որպես ցեղասպանության հանցագործություն, Գազայում էթնիկ զտումներ և պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու իսրայելական ռեժիմի մտադրության ևս մեկ ակնհայտ ցուցանիշ է, որը պետք է քննվի Միջազգային քրեական դատարանի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից», - ասել է Բաղային։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ յուրաքանչյուր կառավարություն, ինչպես և ՄԱԿ-ը, իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն Գազայում ցեղասպանության դադարեցման հարցում, նա «ամոթալի» է անվանել Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք այլ երկրների մեղսակցության շարունակումը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: