00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միջանցքը» աշխարհում ընդունված բառ է. Փաշինյանը մեկնաբանում է եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում

© PhotoՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2025
Բաժանորդագրվել
«Թրամփի ուղի» նախագիծը, ըստ նրա, Հայաստանի 3–րդ հանրապետության պատմության մեջ ամենախոշորագույն ներդրումային ծրագիրն է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կարևոր հաջողություն է մեր տարածաշրջանի համար։ Այս մասին Վաշինգտոնում հայ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է հաստատեմ, որ ԱՄՆ–ՀՀ հարաբերությունները գտնվում են բարձրագույն կետի վրա»,– նշեց նա։
Թրամփը խոստացել է անձամբ միջամտել, եթե Երևանը կամ Բաքուն խախտեն պայմանավորվածությունները
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումն արդեն տեղի է ունենում, այսինքն է մեր երկիրը հնարավորություն է ունենում երկաթուղային կապ ունենալ արտաքին աշխարհի հետ։
Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքում նշված «կորիդոր» բառին.
«Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ դա աշխարհում ընդունված բառ է։ Այն տրամաբանությունը, որ մենք ունենք այդ բառի հետ կապված, աշխարհում շատ սովորական է ընդունվում, սակայն այդ բառը, որոշ հանգամանքների բերումով, որոշակի լարվածություն է ստեղծել։ Ակնհայտ է, որ միջանցքային այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք, դա չի լինելու»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Մինսկի խմբի լուծարմանը` նա պարզաբանեց, որ այն լուծարվում է, քանի որ արդեն իսկ հաստատված է խաղաղություն։
«Մինսկի խումբը կոնֆլիկտի սիմվոլ է ու նրա գոյությունը կամ լուծարելու ցանկություն չունենալը հնարավոր է` կողմերի մոտ կասկածներ առաջացնի անկեղծության մասով»,– նշեց Փաշինյանը։
«Թրամփի ուղի» նախագիծը, ըստ նրա, Հայաստանի 3–րդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ծրագիրն է լինելու։
«Սա մի նոր գլոբալ ճանապարհային ծրագիր է` Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Հարավ, որը մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության էական գործոն է դառնալու։ Այս համաձայնագրերի արդյունքում, օրինակ, Իրանը ստանում է երկաթուղային հնարավորություն Պարսից ծոցից մինչև Սև ծով»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ–ին, ապա նա մեր տարածաշրջանով երկաթուղային կապ է ստանում դեպի Իրան։
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը մենք այժմ փոխարինում ենք տարածաշրջանային համատեղ նախագծերով։
«Մեր բոլորի աչքի առաջ է, մենք հիմա դա չենք տեսնում, բայց ՀՀ ներդրումային ռեյտինգը հիմա րոպե առ րոպե աճում է։ Այսօր առավոտյան մենք ուրիշ իրավիճակում էինք, հիմա այլ իրավիճակում ենք, վաղն առավոտյան լինելու ենք շատ ավելի լավ իրավիճակում։ Այս իմաստով գործընթացները զարմանալիորեն ու հաճելիորեն շատ արագ զարգացան»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած Հռչակագիր։ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի ստորագրման մտադրության մասին հուշագրի ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ–ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի TRIPP («Trump Route for International Peace and Prosperity» «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ենթակառուցվածքային լայնածավալ նախագծի իրականացմանը։
Լրահոս
0