00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ տաղանդ էր պետք դիվանագիտական նման խայտառակության համար. Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2025
Բաժանորդագրվել
Դիվանագետը վստահ է` Ադրբեջանը չստորագրեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի որ դեռ պահանջներ ունի Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում արձանագրվեց, որ չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, Ղարաբաղում չկա հայություն, մինչդեռ Ադրբեջանը ստացավ անխափան կապ Նախիջևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթին։
Օսկանյանի խոսքով` չնայած նրան, որ հայ հասարակությունը դեռ բազմաթիվ հարցեր ունի պարզելու, շատ կարևոր է հիմա հասկանալ, թե ինչու Ադրբեջանը չստորագրեց խաղաղության պայմանագիրը, չէ՞ որ դա ամենապատեհ առիթն էր պայմանագրի ստորագրման համար։
«Ալիևը չստորագրեց «խաղաղության պայմանագիրը», բայց ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում, ստացավ անխափան միջանցք և ստացավ Հայաստանի անվերապահ խոստումը, որ հետ չի կարող կանգնել առ այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից, բայց Ադրբեջանն ինքը այդքանը ստանալուց հետո դեռևս չստորագրեց»,-ասել է Օսկանյանը։
Նա շեշտել է՝ փաստորեն Հայաստանի կարևոր հատված 99 տարով անցնում է այլ երկրի տնօրինության, որտեղ Ադրբեջանը կարող է անխափան օգտագործել այդ միջանցքը։ Ադրբեջանը դեռևս նոր պահանջներ է ներկայացնելու։
«Սա չլսված բան է, նման բան չի կարող տեղի ունենալ, հակասահմանադրական է։ Չլսված բան է, որ քո երկրի ամենակարևոր, ստրատեգիական նշանակության տարածքը տաս մեկ այլ երկրի տնօրինության՝ իմանալով, թե ինչի համար է դա օգտագործվելու։ Իսկ մենք Ադրբեջանի տարածքով տեղաշարժվելո՞ւ ենք։ Նման դիվանագիտական խայտառակություն չի եղել, հատուկ տաղանդ է պետք նման ձախողում անելու համար»,- նշել է նա։
Դիվանագետը վստահ է` Ադրբեջանը չստորագրեց, քանի որ դեռ պահանջներ ունի Հայաստանից։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
Լրահոս
0