00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիների հարցով էական խոսակցություն է եղել․ Փաշինյանը՝ բանակցությունների մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Փաշինյանի խոսքով՝ այդ հարցը ներառված չէ հռչակագրում, բայց քննարկվել է բանակցությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում Հայաստանը էական զրույց է ունեցել նաև հումանիտար հարցերի շուրջ: Այս մասին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր փաստաթղթերում դա արտահայտված չէ, բայց ուզում եմ իմանաք, որ շատ էական ու կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել նաև հումանիտար հարցերի հետ կապված։ Ինչպես նախկինում ասել եմ, մենք ոչ մի խոսակցության ժամանակ չենք շրջանցում անհետ կորած մեր հայրենակիցների հարցը, գերեվարված և անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը»,- ասաց նա։
Նա ընդգծեց` որդեգրել է մոտեցում, որ նման հարցերով այլևս երբեք նախապես որևէ հայտարարություն չի անում՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը և առկա նրբությունները։
Փաշինյանը հիշեցրեց 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից հայ գերիների վերադարձի դեպքը՝ նշելով, որ այդ ժամանակ էլ մինչև վերջին պահը որևէ հայտարարություն չի արվել, քանի որ կարող էին լինել հանգամանքներ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեին գործընթացի վրա։
«Այդ հարցում ամենաշահագրգիռ ձևով, ամենաբարձր մակարդակում անդրադարձ ունեցել ենք և հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման համար»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
ՀՀ իշխանությունների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Լրահոս
0