00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն օգտվելու է նոր փաստաթղթի թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարից. Վահե Հովհաննիսյան

© Sputnik / Andranik GhazaryanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2025
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը վստահ է, որ տարածաշրջանում ստեղծվող նոր իրականության պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը, որի ազդեցությունը զգացվելու է Հայաստանի ներքին տնտեսական, քաղաքական կյանքում, ընդհուպ մինչև կենցաղ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, մեծ է հավանականությունը, որ այն ընդհանրապես չլինի, բայց սա արդեն երկսայր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանն օգտվելու է թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարներից։ Այս տեսակետը հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` «Ի՞նչ կատարվեց երեկ, և ի՞նչ է պետք անել» հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մտածողության հորիզոնը լինի ավելին, քան ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի թեման, քանի որ նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը։
«Ալիևը մինչև վերջ պնդելու է միջանցքային տրամաբանությունը. ճանապարհներին` ոչ մի հայ, ոչ մի սահմանապահ և այլն, և դա չստանալը ռազմական ներխուժման համար «լեգիտիմ» իրավունք է համարելու։ Ալիևը ստացավ նոր դիրքային առավելություն` լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։ Ալիևը պնդելու է իր բոլոր նախապայմանները` ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն և այլն»,– գրել է Հովհաննիսյանը։
Նա վստահ է` Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։ Բացի այդ, Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թվում` Ջերմուկի դիրքերը։
«Միաժամանակ էապես դժվարանում է արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության թեման։ Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս թղթային «էյֆորիան» երկար կյանք չի ունենալու»,– նշել է քաղաքական վերլուծաբանը։
Նրա խոսքով` շատ կարևոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը և ճիշտ հռետորաբանությունը։ Այդ առումով անհրաժեշտ է ողջունել Միացյալ Նահանգների և նրա նախագահի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում, ֆիքսել նոր ձևավորվող մարտահրավերները և ԱՄՆ–ի բարի ցանկությունների չիրականացման ռիսկերը։
Պետք է պատրաստակամություն հայտնել` շարունակելու աշխատանքները խաղաղության և կայունության գործում, այդ թվում` Վաշինգտոնում ֆիքսված մոտեցումները հաշվի առնելով։
«Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պետք է հրապարակայնորեն արձանագրեն մտահոգությունն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որ սա նրա համար միայն նախընտրական մանևրի պրոցես է, այնպես, ինչպես նա արել է նոյեմբերի 9-ի հայտարարության պարագայում։ Այստեղ կարևոր է արձանագրել նաև, որ Նիկոլն ունի հանրային վստահության պատմական ամենացածր վարկանիշը և չի կարող վստահելի համարվել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում»,– գրել է նա։
Հովհաննիսյանի խոսքով` պայմանավորվածությունների պահպանման և տարածաշրջանում իրական խաղաղության համար Հայաստանում պետք են նոր իշխանություններ, որոնք կունենան իրական մանդատ` ներքին համերաշխության պայմաններում գնալու բարդ լուծումների։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ստեղծվող նոր իրականության պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը, և աճում է նրա ազդեցությունը Հայաստանի վրա, որը զգացվելու է ներքին տնտեսական, քաղաքական կյանքում, ընդհուպ մինչև կենցաղ։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
Լրահոս
0