https://arm.sputniknews.ru/20250809/amnum-realizacvec-adrbejanakan-orakargy-isk-hhn-shahec-geghecik-khvostumner-surenjanc-92153114.html
ԱՄՆ–ում ռեալիզացվեց ադրբեջանական օրակարգը, իսկ ՀՀ–ն շահեց գեղեցիկ խոստումներ. Սուրենյանց
ԱՄՆ–ում ռեալիզացվեց ադրբեջանական օրակարգը, իսկ ՀՀ–ն շահեց գեղեցիկ խոստումներ. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ- Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագիրն ընդամենը նախաստորագրվեց, որը իրավական որևէ լուրջ ռեժիմ չունի։ 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T11:31+0400
2025-08-09T11:31+0400
2025-08-09T18:50+0400
հայաստան
ամն
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73895102_0:105:1600:1005_1920x0_80_0_0_60a0130c2f1e16d81c6416c08dcc321a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ում ադրբեջանական օրակարգը լիակատար ռեալիզացվեց բոլոր առումներով, լեգիտիմացվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի փակումը, իսկ Հայաստանը շահեց միայն գեղեցիկ խոստումներ, որոնց իրականացման ճանապարհը շատ մշուշոտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։Փորձագետն ավելի շատ մտահոգված է Սյունիքի երկաթգծի 43 կմ հատվածի ճակատագրով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, և կարծում է, որ արդյունքում այն դառնում է միջազգայնորեն վիճելի տարածք։«Ինչ էլ անվանեն՝ TRIPP կամ «Թրամփի երթուղի», ակնհայտ է, որ այնտեղ գործելու է հատուկ ռեժիմ, ինչը կհանգեցնի այդ հատվածում իրավասության և ինքնիշխանության սահմանափակումների։ Չկա որևէ փոխադարձություն, պարզ չէ, թե կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում ինչ զիջումների կամ փոխզիջումների է գնում Ադրբեջանը»,– ասաց քաղաքագետը։Նրա խոսքով` փորձ է արվում «Թրամփի երթուղին» ներկայացնել ներդրումային նախագծի համատեքստում, մինչդեռ դա տնտեսական նախագիծ չէ։ Պարզ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգներն իսկապես պատրաստ է ներդրումների՝ հաշվի առնելով այն տնտեսական դժվարությունները, որոնց բախվում է հենց ԱՄՆ–ն։Սուրենյանցը չի բացառում, որ ապագայում ստեղծվող կոնսորցիումը պատասխանատու կլինի այս հատվածում մարդկանց և ապրանքների տեղաշարժի հարցերի լուծման համար։«Այս նախագծով Թրամփը լուծում է աշխարհաքաղաքական շահեր՝ Իրանի մեկուսացում, Ռուսաստանի վրա ճնշման գործադրում, ինչպես նաև փորձում է առաջ մղել անձնական օրակարգ՝ ստանալով Նոբելյան մրցանակ», - ասաց փորձագետը։Նա ընդգծեց, որ ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը ֆունդամենտալ կերպով հակադրության մեջ է Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Միևնույն ժամանակ Հայաստանի համար սա հղի է հետևանքներով՝ ինչպես Մոսկվայի և Թեհրանի կոշտ դիմադրությամբ, այնպես էլ դրա լիակատար բացակայությամբ։ Եվ եթե այսօր Հայաստանը գոնե ինչ-որ անվտանգության համակարգում է, ապա վաղը կարող է նույնիսկ չունենալ այն։ Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթերին, Սուրենյանցը նշեց, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մտադրությունների նախաստորագրումը ուժ չունի, և ճանապարհի կառուցման վերաբերյալ ստորագրված հռչակագիրը կարող է իրականացվել նույնիսկ վաղվանից։Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73895102_0:0:1425:1068_1920x0_80_0_0_3a422fc7f5528fc5db0048717d40a966.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, սուրեն սուրենյանց
հայաստան, ամն, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, սուրեն սուրենյանց
ԱՄՆ–ում ռեալիզացվեց ադրբեջանական օրակարգը, իսկ ՀՀ–ն շահեց գեղեցիկ խոստումներ. Սուրենյանց
11:31 09.08.2025 (Թարմացված է: 18:50 09.08.2025) Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ- Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագիրն ընդամենը նախաստորագրվեց, որը իրավական որևէ լուրջ ռեժիմ չունի։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ում ադրբեջանական օրակարգը լիակատար ռեալիզացվեց բոլոր առումներով, լեգիտիմացվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի փակումը, իսկ Հայաստանը շահեց միայն գեղեցիկ խոստումներ, որոնց իրականացման ճանապարհը շատ մշուշոտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Խոսք չկա Հայաստանի ապաշրջափակման մասին։ Ցավոք, Ադրբեջանը հասավ հաջողությունների նաև այն իմաստով, որ հանվեցին ԱՄՆ–ի կողմից աջակցություն ստանալու սահմանափակումները։ Ադրբեջանցիները փաստորեն ստացան Սյունիքով ճանապարհը առանց մեկ կրակոցի։ Հողի վրա փաստացի Հայաստանը ոչինչ չշահեց։ Այստեղ միայն շահեց ՀՀ իշխանությունը, որն այս ամենը որպես հաղթաթուղթ է օգտագործելու 2026 թվականի ընտրություններում իր վերարտադրությունն ապահովելու համար»,–ասաց Սուրենյանցը։
Փորձագետն ավելի շատ մտահոգված է Սյունիքի երկաթգծի 43 կմ հատվածի ճակատագրով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, և կարծում է, որ արդյունքում այն դառնում է միջազգայնորեն վիճելի տարածք։
«Ինչ էլ անվանեն՝ TRIPP կամ «Թրամփի երթուղի», ակնհայտ է, որ այնտեղ գործելու է հատուկ ռեժիմ, ինչը կհանգեցնի այդ հատվածում իրավասության և ինքնիշխանության սահմանափակումների։ Չկա որևէ փոխադարձություն, պարզ չէ, թե կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում ինչ զիջումների կամ փոխզիջումների է գնում Ադրբեջանը»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` փորձ է արվում «Թրամփի երթուղին» ներկայացնել ներդրումային նախագծի համատեքստում, մինչդեռ դա տնտեսական նախագիծ չէ։ Պարզ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգներն իսկապես պատրաստ է ներդրումների՝ հաշվի առնելով այն տնտեսական դժվարությունները, որոնց բախվում է հենց ԱՄՆ–ն։
Սուրենյանցը չի բացառում, որ ապագայում ստեղծվող կոնսորցիումը պատասխանատու կլինի այս հատվածում մարդկանց և ապրանքների տեղաշարժի հարցերի լուծման համար։
«Այս նախագծով Թրամփը լուծում է աշխարհաքաղաքական շահեր՝ Իրանի մեկուսացում, Ռուսաստանի վրա ճնշման գործադրում, ինչպես նաև փորձում է առաջ մղել անձնական օրակարգ՝ ստանալով Նոբելյան մրցանակ», - ասաց փորձագետը։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը ֆունդամենտալ կերպով հակադրության մեջ է Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Միևնույն ժամանակ Հայաստանի համար սա հղի է հետևանքներով՝ ինչպես Մոսկվայի և Թեհրանի կոշտ դիմադրությամբ, այնպես էլ դրա լիակատար բացակայությամբ։ Եվ եթե այսօր Հայաստանը գոնե ինչ-որ անվտանգության համակարգում է, ապա վաղը կարող է նույնիսկ չունենալ այն։ Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթերին, Սուրենյանցը նշեց, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մտադրությունների նախաստորագրումը ուժ չունի, և ճանապարհի կառուցման վերաբերյալ ստորագրված հռչակագիրը կարող է իրականացվել նույնիսկ վաղվանից։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։