https://arm.sputniknews.ru/20250809/amniran-larvatsutjan-fvonin-sjuniqy-chi-veratsvi-hardzakman-elaketi-pashinjani-ardzaganqy-92147288.html
ԱՄՆ–Իրան լարվածության ֆոնին Սյունիքը չի՞ վերածվի հարձակման ելակետի. Փաշինյանի արձագանքը
ԱՄՆ–Իրան լարվածության ֆոնին Սյունիքը չի՞ վերածվի հարձակման ելակետի. Փաշինյանի արձագանքը
Sputnik Արմենիա
Անդրադառնալով «Սյունիքի տարածքը ԱՄՆ–ին վարձով տրամադրելու» ձևակերպմանը` Փաշինյանը զարմացավ, թե նման մտքերը որտեղից են ծնվում։ Նա ընդգծեց` վարձով տարածք տալու... 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T09:57+0400
2025-08-09T09:57+0400
2025-08-09T18:49+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77346690_0:76:1600:976_1920x0_80_0_0_fffe7a06bb2ebf8ee7de2bb202f59a0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ փաստաթղթում առհասարակ չկա ուժային, ռազմական կոմպոնենտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե Սյունիքի տարածքը վարձով տրամադրելով ԱՄՆ–ին` արդյոք չկա մտահոգություն, որ ԱՄՆ–Իրան լարվածության սրման ֆոնին այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետի։Անդրադառնալով «Սյունիքի տարածքը ԱՄՆ–ին վարձով տրամադրելու» ձևակերպմանը` Փաշինյանը զարմացավ, թե նման մտքերը որտեղից են ծնվում։ Նա ընդգծեց` վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։«Ես իմ ասուլիսում այդ հարցին անդրադարձել եմ` հենվելով Հայաստանի օրենսդրության վրա։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ։ Կարծում եմ` ստորագրված հռչակագրով այդ հարցն էլ փակվեց, երբ մենք արձանագրեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն»,– հավելեց նա։Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77346690_152:0:1573:1066_1920x0_80_0_0_bb7128b204450bc936c83e3a2d21d37a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, նիկոլ փաշինյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, նիկոլ փաշինյան
ԱՄՆ–Իրան լարվածության ֆոնին Սյունիքը չի՞ վերածվի հարձակման ելակետի. Փաշինյանի արձագանքը
09:57 09.08.2025 (Թարմացված է: 18:49 09.08.2025) Անդրադառնալով «Սյունիքի տարածքը ԱՄՆ–ին վարձով տրամադրելու» ձևակերպմանը` Փաշինյանը զարմացավ, թե նման մտքերը որտեղից են ծնվում։ Նա ընդգծեց` վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ փաստաթղթում առհասարակ չկա ուժային, ռազմական կոմպոնենտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե Սյունիքի տարածքը վարձով տրամադրելով ԱՄՆ–ին` արդյոք չկա մտահոգություն, որ ԱՄՆ–Իրան լարվածության սրման ֆոնին այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետի։
«Ինչ վերաբերում է նրան, որ Սյունիքի մարզը դառնա ռազմական հենակետ Իրանի նկատմամբ, այս փաստաթղթի մեջ առհասարակ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա, և դրա մասին խոսք լինել չի կարող։ Պետք չի ստեղծել խոսույթներ, որոնք չկան։ Եթե մենք գնանք կռահումների կամ ենթադրությունների հետևից, ամեն բան կարելի է ասել, ուստի պետք է հենվեն նրա վրա, ինչն արդեն իսկ ստորագրված է և հրապարակված։ Տեքստը ընթերցելու արդյունքում որևէ նման հարց չի կարող առաջանալ , նման մտավախություն չի կարող ծագել»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Սյունիքի տարածքը ԱՄՆ–ին վարձով տրամադրելու» ձևակերպմանը` Փաշինյանը զարմացավ, թե նման մտքերը որտեղից են ծնվում։ Նա ընդգծեց` վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։
«Ես իմ ասուլիսում այդ հարցին անդրադարձել եմ` հենվելով Հայաստանի օրենսդրության վրա։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ։ Կարծում եմ` ստորագրված հռչակագրով այդ հարցն էլ փակվեց, երբ մենք արձանագրեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն»,– հավելեց նա։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։