https://arm.sputniknews.ru/20250808/sjuniqi-mijancqi-harcy-eatm-andamakcutjan-irakan-sparnaliq-e-pvordzagetner-92104373.html
«Սյունիքի միջանցքի» հարցը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է. փորձագետներ
«Սյունիքի միջանցքի» հարցը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է. փորձագետներ
Sputnik Արմենիա
Միջանցքը կարող է դառնալ ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ, որը ցանկալի է Անկարա-Երևան-Բաքու ձևավորվող առանցքի համար։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T13:33+0400
2025-08-08T13:33+0400
2025-08-08T13:45+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
«զանգեզուրի միջանցք»
վահե դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28803625_0:84:1601:984_1920x0_80_0_0_538f8ca5b29139fc9e969c9a9e75ef49.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Սյունիքի միջանցքի» հարցը իրական սպառնալիք է ԵԱՏՄ անդամակցության համար։ Այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) միակողմանիորեն բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի, այդ դեպքում ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են), և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից։ Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի, և ամենակարևորը` Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։«Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ»,– ընդգծել է Ֆարմանյանը։Նրա հետ համակարծիք է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա նույնպես գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ԵԱՏՄ կանոնակարգի հնարավոր խախտումը ընդհանրապես չի շոշափվում հանրային դիսկուրսում:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։ Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28803625_88:0:1511:1067_1920x0_80_0_0_52d1062c34bce5f43c130e37c9cc894a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), «զանգեզուրի միջանցք», վահե դավթյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), «զանգեզուրի միջանցք», վահե դավթյան
«Սյունիքի միջանցքի» հարցը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է. փորձագետներ
13:33 08.08.2025 (Թարմացված է: 13:45 08.08.2025) Միջանցքը կարող է դառնալ ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ, որը ցանկալի է Անկարա-Երևան-Բաքու ձևավորվող առանցքի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Սյունիքի միջանցքի» հարցը իրական սպառնալիք է ԵԱՏՄ անդամակցության համար։ Այս տեսակետը հայտնել է տնտեսագետ
Հայկ Ֆարմանյանը։
«Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն` տվյալ պարագայում 3-րդ երկրի ապրանքները տեղափոխվեն ՀՀ տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) միակողմանիորեն բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի, այդ դեպքում ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են), և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից։ Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի, և ամենակարևորը` Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։
«Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ»,– ընդգծել է Ֆարմանյանը։
Նրա հետ համակարծիք է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա նույնպես գրառում է արել
ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ԵԱՏՄ կանոնակարգի հնարավոր խախտումը ընդհանրապես չի շոշափվում հանրային դիսկուրսում:
«Իսկ գուցե հենց «միջա՞նցքը» դառնա ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առիթ՝ սցենար, որը խիստ ցանկալի է Անկարա-Երևան-Բաքու ձևավորվող առանցքի համար: Թե՞ նորից կասեն, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, իսկ Երևանը հստակ տարանջատում է տնտեսականը քաղաքականից: Նման «տրամաբանությունը» երբեք չի աշխատել: Առավել ևս չի աշխատի այս դեպքում»,– գրել է Դավթյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից»
հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։