00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանական խումբը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել և համապատասխան հայտարարությամբ հանդես գալ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
Փաստաբանի խոսքով` հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Ըստ նրա` նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
«Այդ ենթադրյալ կապը հիմք ընդունելով` Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, ապօրինի տնտեսական գործունեության ներգրավման, հակամրցակցային և փողերի լվացման համաձայնության հոդվածներով։ Այս հոդվածներով քննիչն ուսումնասիրություն էր անցկացրել դեռ 2018 թվականին ու նման հանցանք չէր հայտնաբերել։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ քննություն է իրականցվել, և 2018 թվականին այս գործն ամբողջովին կարճվել է։ Սա իրավական առումով աբսուրդ պրոցես է»,– ընդգծեց Անդրիկյանը։
Փաստաբանական խումբը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել և համապատասխան հայտարարությամբ հանդես գալ։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում աշխատող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունն այդ բնագավառում գերիշխող դիրք ուներ։
2018թ-ի մայիսին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել էին, քրեական գործով որպես վկա հարցաքննության էին կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Լրահոս
0