https://arm.sputniknews.ru/20250808/jalal-harutjunjany-pvordzum-e-khusapel-patizhy-kreluc-simvonjan-92111539.html
Ջալալ Հարությունյանը փորձում է խուսափել պատիժը կրելուց. Սիմոնյան
Ջալալ Հարությունյանը փորձում է խուսափել պատիժը կրելուց. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր էր ճանաչվել և 5,5 տարվա ազատազրկման դատապարտվել, Վերաքննիչ դատարանը վճիռը նույնն էր թողել։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T15:51+0400
2025-08-08T15:51+0400
2025-08-08T15:56+0400
ջալալ հարությունյան
մեղադրյալ
պատիժ
հրամանատար
արցախի պաշտպանության բանակ (պբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_0:0:1024:577_1920x0_80_0_0_63da0ceeebbedecd26b52c4686c29cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում Ցորի Դ–20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։Նրա խոսքով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստն այն է, որ Հարությունյանն այն չի ստացել։Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_149:0:993:633_1920x0_80_0_0_36b5e64caa0605e89bd76e5283dc2c23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջալալ հարությունյան, մեղադրյալ, պատիժ, հրամանատար, արցախի պաշտպանության բանակ (պբ)
ջալալ հարությունյան, մեղադրյալ, պատիժ, հրամանատար, արցախի պաշտպանության բանակ (պբ)
Ջալալ Հարությունյանը փորձում է խուսափել պատիժը կրելուց. Սիմոնյան
15:51 08.08.2025 (Թարմացված է: 15:56 08.08.2025) Ավելի վաղ ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր էր ճանաչվել և 5,5 տարվա ազատազրկման դատապարտվել, Վերաքննիչ դատարանը վճիռը նույնն էր թողել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում Ցորի Դ–20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստն այն է, որ Հարությունյանն այն չի ստացել։
«Դատարանի գնահատմամբ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց որպես իրավունքի չարաշահում: Թեև Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ
մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։
Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։