00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավունքների խախտում. մասնագետները՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխությունների մասին

© SputnikԿինեմատոգրաֆիստները ներկայացնում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը
Կինեմատոգրաֆիստները ներկայացնում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Բաժանորդագրվել
Մասնագետները կարծում են, որ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ոլորտում պետության դերի արմատական փոփոխության՝ նրան դարձնելով մենաշնորհային արտադրող։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով և մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը: Այս մասին ասվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների հայտարարության մեջ, որը նրանք ներկայացրին այսօր Երևանի Կինոյի տանը կայացած ասուլիսի ժամանակ:
Նրանց կարծիքով` այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում` աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը:
© SputnikԿինեմատոգրաֆիստները ներկայացնում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը
Кинематографисты представляют свою позицию по законопроекту О кинематографии в Союзе кинематографистов Армении (8 августа 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Կինեմատոգրաֆիստները ներկայացնում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը
Կինեմատոգրաֆիստների խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն պետության դերի արմատական փոփոխության՝ նրան դարձնելով ոլորտի մենաշնորհատեր և քանդելով այն հիմքերը, որոնց վրա կառուցվել է անկախ հայկական կինոարտադրությունը:
«Գույքային իրավունքները (ֆիլմերի նկատմամբ. խմբ.) պետք է պատկանեն համատեղ արտադրությանը։ Իսկ ըստ համապատասխան միջազգային կոնվենցիաների՝ որպես համատեղ արտադրողներ հանդես են գալիս կինոընկերությունները։ Կարո՞ղ է պետությունը հայտարարել, որ կինոարտադրող ընկերություն է։ Իհարկե ոչ», - նշեց Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան։
Բոլոր միջազգային կոնվենցիաները նախատեսում են մեկ մոդել՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում հարաբերությունները կառուցվում են մի կողմից պետությունների, մյուս կողմից՝ արտադրողների միջև։ Պետությունները միմյանց հետ պայմանագրեր են կնքում, արտադրողները աշխատում են արտադրողների հետ։ Պետությունն էլ աջակցում է կինոարտադրությանը։ Իսկ Հայաստանի Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, ինչպես պնդում են ոլորտի ներկայացուցիչները, խախտում են ավելի քան 15 միջազգային և ներքին իրավական ակտեր:
Կինեմատոգրաֆիստների վրդովմունքն է առաջացրել նաև այն փաստը, որ փոփոխությունների նախագիծը հանրությանն է ներկայացվել առանց ոլորտի փորձագետների հետ նախնական քննարկումների:
© SputnikԿինեմատոգրաֆիստները ներկայացնում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը
Кинематографисты представляют свою позицию по законопроекту О кинематографии в Союзе кинематографистов Армении (8 августа 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ասուլիսի մասնակիցների խոսքով՝ կինեմատոգրաֆիստների և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպման արդյունքում որոշվել էր մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել գործող օրենքում փոփոխություններ կատարելու համար: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է։
«Այս օրենքը ոչ միայն հակասում է նախարարության կողմից ընդունված 2023-2027 թվականների ռազմավարությանը, այլև ի չիք է դարձնում այն հաջողությունները, որոնք մենք արդեն ունենք։ Այս փաստաթուղթը հակասում է այն կարևոր փոփոխություններին, որոնք մեզ թույլ տվեցին մի շարք նշանակալի ֆիլմեր նկարահանել համատեղ արտադրությամբ», - հայտարարեց Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ Տիգրան Առաքելյանը։
Միջազգային գործընկերներն ահազանգում են՝ օրենքի ընդունումը կվտանգի ընթացիկ համագործակցությունը և կխափանի նոր նախագծերը։ Արդեն երկու դեպք կա, որ միջազգային գործընկերները հրաժարվել են համատեղ կինոարտադրությունից։
Բացի այդ, հայկական կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների պնդմամբ, օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին:
ԵԱՏՄ շրջանակում կինո և տեսաֆիլմերի արտադրության մասին համաձայնագիրը հավանություն ստացավ
Լրահոս
0