https://arm.sputniknews.ru/20250808/hrazdanum-vetshn-avartvel-e-spanutjamb-32amja-tghamardy-mahacel-e-2-viravvor-ka-92100521.html
Հրազդանում վեճն ավարտվել է դանակահարությամբ. 32–ամյա տղամարդը մահացել է, 2 վիրավոր կա
Հրազդանում վեճն ավարտվել է դանակահարությամբ. 32–ամյա տղամարդը մահացել է, 2 վիրավոր կա
Sputnik Արմենիա
Կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարած արարքը։ Նա ձերբակալվել է։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T12:08+0400
2025-08-08T12:08+0400
2025-08-08T12:13+0400
հայաստան
հրազդան
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1387/67/13876785_0:0:1600:900_1920x0_80_0_0_6ab22e0b1a864d2ed0c8cd28068d9785.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր սպանություն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն և Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մարկետ` Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։Պարզաբանումների ընթացքում վիճաբանություն է սկսվել Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, վեճը վերածվել է ծեծկռտուքի, ու նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։Կասկածյալն իրավապահների հետ բանակցություններ արդյունքում ինքնակամ ներկայացել է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան Կոտայքի մարզային քննչական վարչություն են տեղափոխել։ Հենրիկ Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել կատարած արարքը։Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն և սպանության փորձի հատկանիշներով։ Գործողություններ են ձեռնարկվում հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Վանաձորում 38–ամյա տղամարդն իր տանը կեղծ ալկոհոլային խմիչքներ է շշալցրել
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1387/67/13876785_343:0:1543:900_1920x0_80_0_0_c53fa6b212e97f8a121eb741d32b30d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրազդան, սպանություն
հայաստան, հրազդան, սպանություն
Հրազդանում վեճն ավարտվել է դանակահարությամբ. 32–ամյա տղամարդը մահացել է, 2 վիրավոր կա
12:08 08.08.2025 (Թարմացված է: 12:13 08.08.2025) Կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարած արարքը։ Նա ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր սպանություն է եղել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն և Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մարկետ` Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։
Պարզաբանումների ընթացքում վիճաբանություն է սկսվել Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, վեճը վերածվել է ծեծկռտուքի, ու նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ըստ կայքի` Գագիկ Ս.-ն, Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին։ Նրանք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ Արմեն Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Կասկածյալն իրավապահների հետ բանակցություններ արդյունքում ինքնակամ ներկայացել է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան Կոտայքի մարզային քննչական վարչություն են տեղափոխել։ Հենրիկ Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել կատարած արարքը։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն և սպանության փորձի հատկանիշներով։ Գործողություններ են ձեռնարկվում հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։