https://arm.sputniknews.ru/20250808/ararat--armenian-khvoshvor-hashvvov-partvec-prahaji-spartajin-92091949.html
«Արարատ – Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
«Արարատ – Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
Sputnik Արմենիա
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլը դժվարին մրցակցի հետ դիմակայությունում հաղթահարելուց հետո «Արարատ-Արմենիային» երրորդ փուլում բաժին էր հասել... 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T00:15+0400
2025-08-08T00:15+0400
2025-08-08T00:35+0400
արարատ–արմենիա
ֆուտբոլ
պարտություն
պրահա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/07/92090020_0:160:3072:1888_1920x0_80_0_0_54d3668c5919fa66e3aabbbb08279fba.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։«Սպարտան» եվրագավաթներում հանդես գալու անհամեմատ ավելի մեծ փորձ ունի, և մասնավորապես սեփական հարկի տակ չեխերը հաղթողի հիմնական հավակնորդ էին համարվում «Արարատ-Արմենիայի» հետ խաղում։ Ճիշտ է` խաղի սկիզբը խոստումնալից էր մեր թիմի համար, ու Խուան Բալանտայի խփած գնդակը շատ կարևոր էր, բայց նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո էլ զգացվում էր, որ մրցակիցը շատ ուժեղ է ու հաղթելը շատ դժվար կլինի։Կամային հաղթանակ. «Արարատ-Արմենիան» անցավ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլԻսկ երբ Պատրիկ Վիդրան 25-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը, վերը նշվածը հաստատվեց։«Արարատ-Արմենիան» հիմնականում պաշտպանվում էր, բայց դաշտի տերերի ճնշումը գնալով մեծանում էր, ու 33-րդ րոպեին Կայրինենն արդեն առաջ մղեց «Սպարտային»։ Առաջին կեսում «Սպարտան» առավելություն ուներ ու կարողացավ օգտագործել դա։Ընդմիջումից հետո հայկական թիմի գործողություններում ավելի համարձակություն նկատվեց, բայց ամեն դեպքում չեխական թիմը բարձր կարգ ունի, և կարողացավ ևս մեկ անգամ գրավել մեր թիմի դարպասը։ Յան Կուխտան գլխի հարվածով եզրափակեց եզրային փոխանցումը։Ամենակարևորն այն է, որ «Արարատ-Արմենիան» վատ ֆուտբոլ չցուցադրեց, ու դրվագներով նույնիսկ բավականին լավ տեսք ուներ մերոնց խաղը։ Չմոռանանք, որ մրցակիցն իրոք շատ ուժեղ ու բարձրակարգ թիմ էր։ Բայց, ինչպես տեսանք, նույնիսկ լավ խաղ ցուցադրելով հնարավոր է պարտվել, այն էլ խոշոր հաշվով։Հայաստանը բարձրացել է ֆուտբոլային ասոցիացիաների վարկանիշումՀանդիպման վերջը դրեց Վելկո Բիրմանչևիչը, որն իրացրեց 11– մետրանոց հարվածը՝ 4։1 հաշվով հաղթանակ բերելով «Սպարտային»։Պատասխան խաղը կկայանա Երևանում մեկ շաբաթ անց։ Ռևանշի հասնել «Արարատ-Արմենիան» կարող է, բայց դիմակայությունում հաղթանակի հասնելը գրեթե անհավանական է թվում։
պրահա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/07/92090020_171:0:2902:2048_1920x0_80_0_0_585df34cbfb34e495ab794502fa24db0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ–արմենիա, ֆուտբոլ, պարտություն, պրահա
արարատ–արմենիա, ֆուտբոլ, պարտություն, պրահա
«Արարատ – Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
00:15 08.08.2025 (Թարմացված է: 00:35 08.08.2025) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլը դժվարին մրցակցի հետ դիմակայությունում հաղթահարելուց հետո «Արարատ-Արմենիային» երրորդ փուլում բաժին էր հասել ավելի ուժեղ մրցակից՝ Պրահայի «Սպարտան»։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։
«Սպարտան» եվրագավաթներում հանդես գալու անհամեմատ ավելի մեծ փորձ ունի, և մասնավորապես սեփական հարկի տակ չեխերը հաղթողի հիմնական հավակնորդ էին համարվում «Արարատ-Արմենիայի» հետ խաղում։ Ճիշտ է` խաղի սկիզբը խոստումնալից էր մեր թիմի համար, ու Խուան Բալանտայի խփած գնդակը շատ կարևոր էր, բայց նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո էլ զգացվում էր, որ մրցակիցը շատ ուժեղ է ու հաղթելը շատ դժվար կլինի։
Իսկ երբ Պատրիկ Վիդրան 25-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը, վերը նշվածը հաստատվեց։
«Արարատ-Արմենիան» հիմնականում պաշտպանվում էր, բայց դաշտի տերերի ճնշումը գնալով մեծանում էր, ու 33-րդ րոպեին Կայրինենն արդեն առաջ մղեց «Սպարտային»։ Առաջին կեսում «Սպարտան» առավելություն ուներ ու կարողացավ օգտագործել դա։
Ընդմիջումից հետո հայկական թիմի գործողություններում ավելի համարձակություն նկատվեց, բայց ամեն դեպքում չեխական թիմը բարձր կարգ ունի, և կարողացավ ևս մեկ անգամ գրավել մեր թիմի դարպասը։ Յան Կուխտան գլխի հարվածով եզրափակեց եզրային փոխանցումը։
Ամենակարևորն այն է, որ «Արարատ-Արմենիան» վատ ֆուտբոլ չցուցադրեց, ու դրվագներով նույնիսկ բավականին լավ տեսք ուներ մերոնց խաղը։ Չմոռանանք, որ մրցակիցն իրոք շատ ուժեղ ու բարձրակարգ թիմ էր։ Բայց, ինչպես տեսանք, նույնիսկ լավ խաղ ցուցադրելով հնարավոր է պարտվել, այն էլ խոշոր հաշվով։
Հանդիպման վերջը դրեց Վելկո Բիրմանչևիչը, որն իրացրեց 11– մետրանոց հարվածը՝ 4։1 հաշվով հաղթանակ բերելով «Սպարտային»։
Պատասխան խաղը կկայանա Երևանում մեկ շաբաթ անց։ Ռևանշի հասնել «Արարատ-Արմենիան» կարող է, բայց դիմակայությունում հաղթանակի հասնելը գրեթե անհավանական է թվում։