00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար, Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը վստահ է, որ Ռուսաստանին անհնար է պարտության մատնել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան «Time»–ի հեր զրույցում հերքել է մեղադրանքները, թե փորձում է երկու աթոռի վրա նստել: Նրա խոսքով՝ ինքը երբեք երկակի խաղ չի վարել, իսկ հարևանների հետ հարաբերությունների կառուցումը աշխարհագրությունից և ողջախոհությունից թելադրված անհրաժեշտություն է:
«Ինձ հաճախ էին կշտամբում երկու աթոռի վրա նստելու համար։ Բայց դա այդպես չէ: Հարևաններին չեն ընտրում, այլ Աստված է տալիս։ Եվ ես պարտավոր եմ նրանց հետ հարաբերություններ ունենալ։ Այդ մասին ես ուղիղ ասում եմ նաև ռուսաստանցիներին։ Մենք շահեր ունենք նաև այլ երկրներում՝ ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ հեռավոր Ամերիկայում։ Դրանք տնտեսական և դիվանագիտական բնույթի են։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Դա բնական է։ Բայց միևնույն ժամանակ Բելառուսն ունի երկու առանցքային դաշնակից, որոնց վրա կարող ենք հենվել՝ Ռուսաստանն ու Չինաստանը», - ընդգծել է նա։
Լուկաշենկոն հայտարարել է, որ կրտսեր որդին իր իրավահաջորդը չի լինի
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը` Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պարտվի։ Նրա կարծիքով՝ նման ավարտի գինն անընդունելի բարձր կլիներ ամբողջ աշխարհի համար։
«Ռուսաստանը չի պարտվի։ Դա շատ թանկ կարժենա, առաջին հերթին` ձեզ, այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց համար։ Այդ երկիրն աշխարհում ամենամեծ միջուկային ներուժն ունի ու չի պարտվի։ Իսկ ահա Ուկրաինան կարող է պարտություն կրել։ Դա չի կարելի թույլ տալ։ Պետք է պայմանավորվել հիմա», - հայտարարել է նա։
Նա նաև չի բացառել, որ հակամարտության ձգձգման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանը կանցնի Դնեպրով, իսկ Կիևը կարող է հայտնվել Մոսկվայի վերահսկողության տակ:
«Ահա թե ինչից պետք է վախենալ. կարելի է կորցնել ամբողջ Ուկրաինան։ Այն կարող է պարզապես տրոհվել։ Հունգարիան կվերցնի իր մասը, Լեհաստանն արդեն ձեռքերն է շփում՝ երազելով Արևմտյան Ուկրաինայի մասին։ Արդյունքում կմնա միայն նեղ կտոր», - զգուշացրել է Լուկաշենկոն։
«Առավոտյան մի բան է ասում, երեկոյան այլ բան է անում»․ Լուկաշենկոն` Թրամփի մասին
Խոսելով Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության մասին` նա նշել է, որ Մինսկի կորուստը Մոսկվայի համար հավասարազոր կլինի սեփական տարածքի մի մասի կորստին։
Նրա խոսքով, ի տարբերություն այլ պետությունների, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Հայաստանը, Բելառուսն ունի հատուկ պատմական և աշխարհաքաղաքական նշանակություն, հանուն որի Ռուսաստանն իսկապես կարող է լուրջ քայլերի գնալ, քանի որ դրանից է ուղղակիորեն կախված իր անվտանգությունը։ Նա հավելել է, որ Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը սպառնալիքի բոլորովին այլ մակարդակ է, քան նրանց տեղակայումը Վարշավայում:
Լրահոս
0