https://arm.sputniknews.ru/20250807/ptghnii-nakhkin-ghekavary-nra-vordinern-u-evs-3-andz-petutjany-mvot-182-mln-i-vnas-en-hascrel-92067974.html
Պտղնիի նախկին ղեկավարը, նրա որդիներն ու ևս 3 անձ պետությանը մոտ 182 մլն-ի վնաս են հասցրել
Պտղնիի նախկին ղեկավարը, նրա որդիներն ու ևս 3 անձ պետությանը մոտ 182 մլն-ի վնաս են հասցրել
Sputnik Արմենիա
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝... 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T13:15+0400
2025-08-07T13:15+0400
2025-08-07T13:15+0400
պտղնի
հափշտակություն
հող
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82594158_0:83:1600:983_1920x0_80_0_0_888bf4f56fddc3983a77b719f253c676.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ, որի հետևանքով համայնքին և պետությանը պատճառվել է 181 770 000 դրամի վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նշվում է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (Առաքել Վիրաբյան-խմբ.), 2000-2013թթ․ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր հողերն իր, իր ընտանիքի և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ է կազմել, որոնց արդյունքում այդ հողամասերը սեփականաշնորհվել են։Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։Բացի այդ, համայնքի ղեկավարը հափշտակել է իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը։ Նրա հետ փոխկապակցված անձինք պատրաստակամություն են հայտնել գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն:Հետագայում ևս 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցված կեղծ սեփականության իրավունքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր` 65.920.000 ՀՀ դրամի վնաս։Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Հիշեցնենք՝ Պտղնիի ղեկավարը ձերբակալվել էր այս տարվա հունիսի 5-ին։
պտղնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82594158_90:0:1510:1065_1920x0_80_0_0_87ed9d0f2afd6cd29f7f5dd6d7ea27e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պտղնի, հափշտակություն, հող, հակակոռուպցիոն կոմիտե
պտղնի, հափշտակություն, հող, հակակոռուպցիոն կոմիտե
Պտղնիի նախկին ղեկավարը, նրա որդիներն ու ևս 3 անձ պետությանը մոտ 182 մլն-ի վնաս են հասցրել
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ, որի հետևանքով համայնքին և պետությանը պատճառվել է 181 770 000 դրամի վնաս։ Այս մասին հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (Առաքել Վիրաբյան-խմբ.), 2000-2013թթ․ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր հողերն իր, իր ընտանիքի և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ է կազմել, որոնց արդյունքում այդ հողամասերը սեփականաշնորհվել են։
Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42.000.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92.400.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։
Բացի այդ, համայնքի ղեկավարը հափշտակել է իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը։ Նրա հետ փոխկապակցված անձինք պատրաստակամություն են հայտնել գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն:
Հետագայում ևս 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցված կեղծ սեփականության իրավունքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր` 65.920.000 ՀՀ դրամի վնաս։
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք՝ Պտղնիի ղեկավարը
ձերբակալվել էր այս տարվա հունիսի 5-ին։