00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը. աղբյուր

© Sputnik / Сергей ГунеевՀաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը
Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2025
Բաժանորդագրվել
Երկու երկրների արտգործնախարարները զրուցել են հեռախոսով։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները` Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը, հեռախոսով քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
«Այսօր կայացել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է ռուս–ուկրաինական բանակցային իրավիճակը։
Աղբյուրը զրույցի այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացավ շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպումից առաջ տեղի ունեցավ պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկիի և Ռուստեմ Ումերովի առանձնազրույցը: Ընդլայնված կազմով բանակցությունները տևեցին շուրջ 40 րոպե, կողմերը քննարկեցին հուշագրերի նախագծերում շարադրված դիրքորոշումները:
Կողմերը պայմանավորվեցին փոխանակել ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկեց երեք աշխատանքային խումբ ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի լուծման համար։ Բացի այդ, Մոսկվան առաջարկեց Կիևին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3 հազար զինծառայողների մարմիններ, ինչպես նաև կարճատև հումանիտար հրադադարներ հաստատել վիրավորներին ու զոհվածների մարմինները տեղափոխելու նպատակով։
Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո:
Լրահոս
0