https://arm.sputniknews.ru/20250807/inch-tsragrer-uni-israjely-gazaji-hatvatsi-nkatmamb-netanjahuhi-hajtararutjuny-92082085.html
Ինչ ծրագրեր ունի Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահուհի հայտարարությունը
Ինչ ծրագրեր ունի Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահուհի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է: 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T20:14+0400
2025-08-07T20:14+0400
2025-08-07T20:16+0400
իսրայել
գազայի հատված
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d70033f41d94aaebdcd0800f7ed73fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իսրայելը մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ՝ ապահովելու անվտանգության գոտի և հետագայում այն հանձնելու նոր քաղաքացիական կառավարության վերահսկողությանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։Ավելի վաղ իսրայելական 12-րդ հեռուստաալիքը, հղում անելով կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունը որոշել է ամբողջությամբ գրավել Գազայի հատվածը։Նա հավաստիացրել է, որ Իսրայելը չի ծրագրում պահպանել կիսաէքսկլավի նկատմամբ վերահսկողությունը, ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է:«Մենք ցանկանում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք պատշաճ կերպով կկառավարեն՝ չսպառնալով մեզ և ապահովելով Գազայի բնակչության արժանապատիվ կյանքը», - ասել է Նեթանյահուն:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9096073aeae3055704eb1a2d2583f7bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, բենիամին նեթանյահու
իսրայել, գազայի հատված, բենիամին նեթանյահու
Ինչ ծրագրեր ունի Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահուհի հայտարարությունը
20:14 07.08.2025 (Թարմացված է: 20:16 07.08.2025) Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իսրայելը մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ՝ ապահովելու անվտանգության գոտի և հետագայում այն հանձնելու նոր քաղաքացիական կառավարության վերահսկողությանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ավելի վաղ իսրայելական 12-րդ հեռուստաալիքը, հղում անելով կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունը որոշել է ամբողջությամբ գրավել Գազայի հատվածը։
«Մենք մտադիր ենք ապահովել սեփական անվտանգությունը, վերացնել ՀԱՄԱՍ-ը, ազատել բնակչությանը և քաղաքացիական կառավարման հանձնել նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի անդամ չեն կամ հանդես չեն գալիս Իսրայելի ոչնչացման օգտին», - ասել է Նեթանյահուն «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի նկատմամբ:
Նա հավաստիացրել է, որ Իսրայելը չի ծրագրում պահպանել կիսաէքսկլավի նկատմամբ վերահսկողությունը, ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է:
«Մենք ցանկանում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք պատշաճ կերպով կկառավարեն՝ չսպառնալով մեզ և ապահովելով Գազայի բնակչության արժանապատիվ կյանքը», - ասել է Նեթանյահուն:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: