00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ փաստաթղթեր կստորագրեն Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում. աղբյուր

© Sputnik / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2025
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հանդես կգան համատեղ հռչակագրերով, նախնական ստորագրություններ կդնեն խաղաղության համաձայնագրի տակ, կներկայացվի Թրամփի՝ Սյունիքով Բաքվի և Նախիջևանի միջև կապի վերաբերյալ նախագիծը:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում աշխատող և Հարավային Կովկասի իրավիճակը լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, X-ում հրապարակել է այն փաստաթղթերի ցանկը, որոնք մտադիր են ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կներկայացվի «Թրամփի երթուղին» ենթակառուցվածքային ծրագիրը:
Օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպումը, ըստ նրա, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում չէ, այլ կարևոր քայլ, որը հիմք կդնի տևական խաղաղության համար:
Առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր.

Համատեղ հռչակագիր

ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած գլխավոր փաստաթուղթը:
Նպատակն է ստեղծել «անշրջելի ուղի դեպի խաղաղություն»՝ նախանշելով երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման քայլերը։ Շեշտը պատերազմի կանխարգելումից տեղափոխվում է խաղաղության կառուցման։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կնախաստորագրեն վերջին 4-5 ամիսների ընթացքում մշակվող համաձայնագիրը։
Սա պետք է խորհրդանշի փոխադարձ հավատարմությունը պայմանագրի դրույթներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու նամակ

Նախարարները կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ։ Իբր այս ձևաչափն անարդյունավետ է կոնֆլիկտների կանխարգելման համար։

Երկկողմ հուշագրեր ԱՄՆ-ի հետ

Հայ-ադրբեջանական համաձայնագրերից զատ ԱՄՆ-ն կստորագրի.
Հուշագիր Հայաստանի հետ՝ հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» համար։
Հուշագիր Ադրբեջանի հետ՝ նոր ոլորտներում համագործակցություն «սկսելու» համար։
Ըստ Ռաուֆօղլուի՝ «միջանցք այլևս չկա»։ Հանդիպման ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։
TRIPP-ը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև զարգացման և համատեղ ձեռնարկության գլխավոր համաձայնագիրն է Հայաստանի հարավային մասով տրանսպորտային ուղի կառուցելու վերաբերյալ: Այդ երթուղին Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։
Առանցքային տարբերություն. նախագիծը կոմերցիոն է, ոչ թե ռազմական կամ անվտանգության հետ կապված: ԱՄՆ-ը զորք չի տեղակայելու, բայց պատասխանատվություն է ստանձնելու երթուղու անվտանգ շահագործման համար՝ «առաջին կարգի օպերատորների» հետ առևտրային համաձայնագրերի միջոցով:
Նախագիծը ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն է, որը բարելավում է օպտիկամանրաթելային, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և առևտուրը և փոխադրումը տարածաշրջան և հետագայում դեպի Եվրոպա:
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:
Լրահոս
0